in Աբստրակտ, Էքսպերիմենտալ, ՏՏ

Ուրեմն գուգլենք ստեղծել ու պարապացրել են նոյրոնային ցանց, որը փորձում է երազներ կամ հալյուցինացիաներ «տեսնել»՝ փսիխոդելիկ փորձ «ստանալ»։

Այդ ցանցի հիմքի վրա մի առցանց խախալիք կա, որով անց եմ կացրել իմ որոշ լուսանկարները, շատ հետաքրքրիր էֆեկտներ են ի հայտ գալիս, որոնց մի մասի մեկնաբանությունը դեռևս միայն ինտուիտիվ եմ զգում, դեռ չէմ կարող հստակորեն մեկնաբանել այդ զգացողություններս։ Բայց լավ ․․․ թող այս գրառումը հենց այդ մեկնաբանության փորձը լինի։

Խաղալիքը հնարավորություն է տալիս ցանկացած քանակի իտերացիաներով անցկացնել նկարները։ Որոշ նկարներ անց եմ կացրել ավելի շատ իտերացիաներով, որոշները՝ քիչ, կողմնորոշվել եմ սուբյեկտիվորեն։ Միջանկյալ վիճակները նույնպես պահպանել եմ, դրանք նույպես շատ հետաքրքիր են։ Բոլոր մշակումներից պատրաստել եմ անիմացված գիֆեր, որպիսի իտերացիա առ իտերացիա փոփոխությունները երևան։

Ծանր են, եթե կապը թույլ է, մի քիչ սպասեք, թողեք էջը ամբողջապես ներբեռնվի։

Գնացինք ․․․

Ուշադրություն դարձրեք, որ հաջորդ անիմացիայի առաջին իտերացիայում հայտնվում են որոշ արտեֆակտներ, որոնք հաջորդներում անհայտանում են։

animated

 

 

Այս մեկը շատ ուրախ է իր տրամադրությամբ, ու հետաքրքիր են փսիխոդելիկ աչքերը, որոնք հաճախ նաև փսիխոդելիկ փորձի արվեստագետներն են օգտագործում։

animated

 

Գույնի առկայությունը կարևոր չի, նույնիսկ մոնոխրոմ նկարն է գունավորվում նեյրոնային ցանցի «ուղեղում»։

animated

Եվս մի նմանատիպ օրինակ, այստեղ ինձ հատկապես քարն է հետաքրքիր, եթե որևէ հալյուցինոգեն նյութի տակ լինի մարդը, լրիվ կարող է քարը այդպիսի մի գազանի պես տեսնել։

animated

Հաջորդը  Քիսոի նկարն է, արվեստի ստեղծագործությունները նույնպես այլ եղանակով է տեսնում։

animated

Պարանները որպես օձա֊կոկորդիլոսային էակներ: Իրականում կանաչ գույնը և պարաները  օձի հետ շփոթելու համար պետք չի ոչ մի նյութ ։)

animated

 

Հաջորդ նկարում ինչ կենդանի ասես որ չի հայտնվում, էլ կապիկ, էլ շուն, էլ մողես, էլ թռչուններ, էլ տիեզերական միջատներ, նաև խողովակային մողես ։)

animated

 

Սա էլ վերջինը, որի վրա մի փոքր խալտուրա կա արած, արտ֊ֆիլտր էլ եմ դրել։ Ամեն դեպքում գեղեցիկ է ստացվել։

animated

 

Մի երկու խոսք էլ նմանատիպ «արվեստի» կամ արվեստի հիմնավորման մասին։ Իրականում ամեն ինչ շատ պարզ է, այո, տրանսֆորմացիաները արել է նեյրոնային ցանցը, կարելի է համարել, որ դու համագործակցածին արտ֊պրոեկտ ես արել արհեստական ինտելեկտի հետ համատեղ։ Մյուս բանն էլ կա, ամեն դեպքում հումքը (այս դեպքում լուսանկարները) քոնն են և նաև քո աչքն է գնահատում, որ այս պատկերը լավն է , իսկ այն մյուսը՝ ոչ։ Այստեղ արհետասական ինտելեկտը հանդիսանում է բանվոր, որի աշխտանքը դու ես գնահատում ․․․

Շատ հետաքրքիր էքսպերիմենտ էր, այստեղ հանդիպեցին լուսանկարչությունը, ծրագրավորումը և հոգեբանությունը։

Դբա Լավը ։)

ՀԳ։ շելլում gif-եր սարքելու համար կա հրաշալի ImageMagic գրադարանը, որի convert գործիքը լիքը բան է կարողանում անել , այդ թվում մի քանի վարկյանում պատրաստում է gif անիմացիաներ։

convert -delay 120 -loop 0 *.jpg animated.gif