in Վորդպրես

Մտածում էի, որ այլևս չէմ գրի wordpress-ի մասին, որովհետև հետաքրքրություններիս շրջանակից դուրս է մղվել։ Սակայն անհրաժեշտություն կա գրելու այս ցանկը սկսնակ wordpress-ականների համար։ Հաճախ հարցնում են, թե ո՞ր փլագինը դնեմ, ի՞նչ անեմ և այլն ․․․ ես ուղղակի կկիսվեմ իմ փորձով, այն փլագիններով որոնք հաճախակի օգտագործել եմ։

Ընդլայնում

ACF – advenced custom fields

Փլագին է, որը հնարավորություն է տալիս գրառումներին ավելացնել հատուկ դաշտեր (custom fields), իհարկե կարելի է դա անել նաև եղանակներով, սակայն այս փլագինը հատուկ դաշտերին տալիս է կոնտրոլներ և վալիդացիա, ինչը իհարկե շատ ժամանակ է խնայում։

Contact Form 7

Ավանումը ամեն ինչ ասում է, կոնտակտ ֆորմա է ավելացնում։

Պատկերների հետ աշխատանք

NextGEN Gallery

Ամենազարգացած ու բազմաֆունկցիոնալ փլագիններից մեկն է, սակայն եթե ձեզ ուղղակի անհրաժեշտ է գեղեցիկ ձևով ցուցադրել նկարները կարող եք առանց այս փլագինի անել։ Կարելի է օգտագործել wordpress-ի ստանդարդ պատկերասրահը և օրինակ Lightbox փլագինը։ Օգտագործել NextGEN Gallery-ն, թե ոչ, որոշեք ինքներդ կախված ձեր խնդիրներից։

Regenerate Thumbnails

wordpress-ը պահում է պատկերների մի քանի ստանդարտ չափեր։ Եթե դուք կամ ձեր թեման ( կամ փլագինը) ավելացրել եք նոր չափ, ու անհրաժեշտ է հնում վերբեռնած պատկենրեը նոր չափերով կտրտել, ապա այս փլագինը հենց դրա համար է։

Post Thumbnail Editor

Այս մեկը օգտակարությունը նրանում է, որ այն ավելացնում է մանրապատկերներ գրառումների ցանկում և դուք կարող եք այդ ինտերֆեյսից նշել և չափ-ու-ձև տալ ձեր մանրապատկերներին։

Առևտուր

WooCommerce

Բազմաթիվ այլ փլագիններով ընդլայնվող առևտրական փլագին է։

SEO

Google XML Sitemaps

google-ի համատեղելւ XML կայքի քարտեզներ է պատրաստում։

All in One SEO Pack

Ինչ ասես կա սրա մեջ, SEO – ական գործերի համար։

Բազմալեզվություն

Polylang

Մի քանի լեզվով կայք ունենալու անվճար փլագին է, ավելի հարմարները կան, սակայն վճարովի են, օրինակ ՝ WPML-ն։

Անվտանգություն

Wordfence Security

Անվտանգության համար նախատեսված փլագին է, հնարավորությունները բազմազան են։

WP Limit Login Attempts

Սահմանափակում է wp-login.php-ից անհաջող մուտքերի քանակը։ Բրուտֆորսային հարձակումներից լավ պաշտպանություն է ապահովում։ Կա նաև սրա հայերեն թարգմանությունը, վստահ չէմ թարմ է, հավանաբար ոչ, բայց կարելի է թարմացնել և օգտագործել եթե ձեզ պետք է։

Really Simple CAPTCHA

Ավելացնում է քափչա կոնտակտի և մեկնաբանության դաշտերին։

 

Բոնուս

Նաև կան փլագիններ, որոնք հաճախ անհրաժեշտ են լինում wordpress-ով կայքեր ստեղծելիս, այդ բոլոր փլագինները հավաքել եմ մեկ տեղադրիչի մեջ, այսինքն մի փլագին է, որը միանգամից դրանք բոլորը տեղադրում է կայքում։ Այդ փլագինն էլ կարող եք վերցնել իմ գիտհաբից։

 

Եթե հարցեր կամ առաջարկներ կան այս ցանկի վերաբերյալ, արխեին գրեք մեկնաբանություն ։)

Դբա Լավը ։)