Շնորհավորում եմ բոլորիս հայկական բանակի 18 ամյակի կապակցությամբ:
Հատկապես շնորհավորում եմ իմ բանակային ընկերներին (Արտաշատի կապի ուսումնական գումարտակի 2005-ի գարնանային զորակոչին, նաև Գյումրու УР-ի գնդի 2005-2007 թթ ծառայողներին) :
Ասեմ այն որ, բանակը ինչքան էլ հակասական ու դժվար տեղ է, միևնույն ժամանակ շատ հետաքրքիր տեղ է: Լավ է, որ ունենք հայկական բանակ, որի առկայությունը մեզ պաշտպանում է արտաքին թշնամիներից: Թշնամին վերապահումով եմ ասում, այսօր դեռ թշնամի, վաղը Աստված գիտի թէ ինչ: Թշնամական և ընկերական հարաբերությունները պետությունների միջև միմիայն շահի վրա հիմնված հարաբերություններ են . . .
Մեր բանակի մի լավ կողմը դա նրա գոյության փաստն է, մյուս լավ կողմը, որ այն մի քիչ ավելի լավ վիճակի մեջ է, քան թե 90- ական թվականներին: Մի լավ կողմ էլ ունի ՝ այնտեղ կարելի է ծանոթանալ տարբեր լավ ու վատ մարդկանց հետ, ինչպես նաև ծայրահեղ լավ մարդկանց ու ծայրահեղ տականքների հանդիպել :
Հիմա սկսեմ թվարկել բանակի թերությունները (ավելի ճիշտ հիվանդությունները)
1. Կաշառակերություն
Որի մասին արդեն մի քիչ գրել էմ այստեղ, կաշառակերությունը համակարգային խնդիր է այսինքն այն ձեռնտու է և տվողին և վերցնողին: Դա միայն սպաների մեղավորությունը չի, այլ նաև զինվորների, նրանց ծնողների … Հա մոռացա ասեմ , սպաների վերադասների, վերադասների վերադասների ու այդպես միջև կարապետի խազը (կամ ձկան գլուխը) …
2. Անգրագիտություն (նույնիսկ զինվորական գործի մեջ), երիտասարդ սպաների մեջ շատ քչերն են տիրապետում իրենց մասնագիտությանը: Մի զորամասում բոլոր երտասարդ սպաները կարծում էին ,որ “պլաշ-նակիդկեն” աղբը վրան հավաքելու և դրանով տանել-թափելու համար է նախատեսված, իսկ անձրևից պաշտպանվելու համար օգտագործում էին “ՕԶԿ”-ան: Երբ մի պարապունքի ժամանակ ցույց տվեցի “պլաշ-նակիդկեն” օգտագործելու ձևը բոլորը զարմացած նայում էին, միայն այնտեղ գտնվող գումարտակի հրամանատարն էր, բեղի տակ ժպտում : Սա ընդամենը մի զվարճալի դեպք է (կամ էլ ողբալի) , իսկ ավելի լուրջ բաների մասին էլ չէմ գրում:
3. Կիսագողական – սպայակազմ . Սրա մասին միայն մի բան պիտի ասեմ բոլոր այդպիսի սպաներին
«Ապեր կամ դառեք զինվորական, կամ էլ թողեք ու ս. եղեք բանակից: Կողմնորոշվեք արդեն դուք հայկական բանակի սպա էք, թե «լավ տղա»: Չի կարելի թերարժեքության բարթույթ ունենալով հանդերձ, որևէ գործով զբաղվել , առավել ևս ուժային կառույցներում ծառայել: Կիսատ-պռատ արժեհամակարգը հեց ձեզ կքնադի վերջ ի վերջո: Եթե ձեր հաքով չի սպա լինելը, մի՛ պղտորեք ձեր հոգին, ու մի՛ փչացրեք սպայի առանձ այդ էլ ոչ հաջող կերպարը»:
4. Կանոնադրություն.
Կանոնադրության հետ կապված մի հատ ընդհանուր փիլիսոփայական միտք ունեմ: Արդյո՞ք ռուսական մարտավարական կանոնադրությունը, որը ստեղծված է դաշտային ահռելի տարածքներում մարտ վարելու համար , արդյունավետ է լեռնային տեղանքում մարտ վարելու համար: Հը՞ . . . Որտե՞ղ բացազատվի գումարտակը, իսկ գունդը՞ : Թե՞ մենք պատրաստվում ենք գրավել Ռուսաստանը կամ Չինաստանը:
5. տեխնիկայի և սպառազինության հետամնացության մասին էլ չէմ ասում …
Մի երկու առանջընթացային բան իհարկե նկատվում է, օրինակ զինվորական հագուստի հետ կապված փոփոխությունները:)
6. Ստրկամտություն:
Կոչումով ու պաշտոնով ավելի բարձրների նկատմամբ վախ ու ստորաքարշություն, իսկ ցածրերի նկատմամբ առհամարանք ու վատ վերաբերմունք: Այս վիճակը լոգարիթմիկ կախում ունի պաշտոնների միջև հեռավորություններից: Որքն մեծ է տարբերությունը պաշտոնների միջև այնքան մեծ է թույլատրելի ստորաքարշութայն չափաբաժինը:
Մի ռուսական խոսք կա «майор приказывает капитану, капитан лейтенанту, лейтенант сержанту, сержант солдату, а содат бушлату»: Հայերեն էլ կա, բայց դե չէմ գրի … 🙂
Երևի սա բոլոր կոշտ հիերարխիկ համակարգերին բնորոշ է: Այդ պատճառով , մտածում եմ որ ոչ մի վախենալու բան չկա սրա մեջ ժամկետային զինծառյողի համար: «Դե երկու տարի ա էլի մի կերպ կդիմանանք»:) , միայն թե չմտնի հոգու խորքը: 🙂
Վերջում էլ տեղադրում եմ բանակում գրած իմ այս բանաստեղծությունը, որը նվիրված է հետևյալ պատմությանը: Ստուգող հանձնաժողովի ժամանելուց առաջ գումարտակի զուգարանը մի լավ մաքրեցին, ուղղակի պսպղացրին, հետո էլ կողպեցին…
Армии посвящяется
Вы решили закрыть туалет.
Туалет, он всегда будет чист.
Ведь он создан лишь для того,
Чтоб блистать на свету,
Чтоб комиссия вам
Всегда ставила “пять”,
Так куда же скажите,
Куда же мне срать?!
Туалет, он всегда будет чист.
Ведь он создан лишь для того,
Чтоб блистать на свету,
Чтоб комиссия вам
Всегда ставила “пять”,
Так куда же скажите,
Куда же мне срать?!
PS : Ասեմ որ բոլոր մասնագիտություններից ինձ համար կընտրեի զինվորականի մասնագիտությունը, բայց ավելի լավ աշխարհում, ու ավելի լավ բանակում …
PS 2 : Հատուկ շնորհավորում եմ մայոր Խանոյան Տիգրանին, փոխգնդապետ Զալյանին, կապիտաններ Հալաջյան Արմանին և Հարությունյան Զորայրին, մայոր Բերետին 🙂 …
Ցանկանում եմ իրենց ավելի լավ բանակ …
PS 3: Բանակի 18 տարին լռացելա, բա ես երբ պիտի նրան տանեն բանա՞կ, հլա տեսնենք դուրը գալիս ա, բալքիմ մի քիչ խելք սովորի, տղամարդ դառնա 😀
EEEEEEEEEEEEEEE apo jan…………
inch grel es ahagin tchisht es grel, hla du qo zinvor halov es edqn2 tesel ba yes inch asem??? ha ed mer anter kochumn el es banakum kapitan chi ANPITAN a ba….
Զինվոր հալով չէմ գրել, դասակի հրամանատար հալով եմ գրել , ու …