in Գրքեր (կարդացած և լսած)

[Գիրք] «Գյոդել, Էշեր, Բախ»֊ից MIU համակարգի մասին

Հոֆստադերը առաջարկում է մի հետաքրքիր խաղ խաղալ։ Նա նկարագրում է մի ֆորմալ համակարգ, որում ունենք տողեր և այդ տողերի հիման վրա նոր տողեր գեներացնելու կանոններ։ Սկզբնական տողը MI տողն է, նոր տողերի գեներացման կանոններն են`

  1. Եթե տողը ավարտվում է I նշանով, ապա կարելի է տողին ավելացնել U նշանը
  2. M նշանից հետո տեղադրված տողը կարելի է կրկնապատկել
  3. III -ը կարելի է փոխարինել U նշանով
  4. կարելի է ջնջել UU֊ն

Օրինակներ ըստ կանոնների

  • MI -> MIU (ըստ կանոն 1֊ի)
  • MIU->MIUIU (ըստ կանոն 2֊ի)
  • MUIIIU->MUUU (ըստ կանոն 3֊ի)
  • MUUU -> MU (ըստ կանոն 4֊ի)

Խնդիր, կիրառելով համակարգի կանոնները MI տողից ստանալ MU տողը։

Մեկնաբանություն
Այս խաղ֊խնդիր֊վարժությունը ահագին հետաքրքիր բաներ է «պատմում» մարդկային մտածողության մասին, սակայն այդ պատմածները կարելի է «լսել» միայն խնդիրը լուծելիս։ Առաջարկում եմ փորձել լուծել այն, նախապես չորոնելով պատասխանաը համացանցում, որովհետև պատասխանը իմանալը ձեզ ոչինչ չի սովորեցնի, իսկ խաղը խաղալը կարող է օգնել ինքնաբացահայտումներին։

Դբա Լավը ։)