Խճճված անարխիզմի մասին

“Գյոդել, Էշեր, Բախ” գիրքի բազմաթիվ արգասավոր մտքերից մեկը «Խճճված Հիերարխիաներ»֊ի գաղափարն էր, հետաքրքրիր էր դրան նայել անարխիզմի կոնտեքստում։ Ուրեմն   Հոֆսթադերը ասում է, որ կան այնպիսի հիերարխիկ համակարգեր, որոնցում ավելի բարձր մակարդակները կարող են գալ ու միանալ ցածր մակարդակների հետ, խճճվել իրար հետ։ Այնպես, որ որոշ դեպքերում անհասկանալի է, տվյալ օբյեկտը պատկանում է բարձր, թե ցածր մակարդակին, թե միաժամանակ երկուսին էլ։ Հիմա դժվարանում եմ ճշգրիտ ձևակերպել, բայց ինչ որ մի ինտուիտիվ զգացում հուշում է ինձ, որ խճճված հիերարխիաները դրանք համակարգի մեջ ապրելով անարխիստ մնալու հնարավորություն պիտի տան։ Ինչ որ իմաստով անարխիզմ պիտի որ գոյություն ունենա միշտ ու ցանկացած համկարգերում, այսինքն ֆորմալորեն կազմված կոշտ հիերարխիան իրական կյանքում գոյություն չունի, դրա փոխարեն կան ցանցային համակարգեր, որոնք ձևանում են, իբր  հիերարխիաներ են։

Ասածս այն է, որ կարելի է գտնել մի այնպիսի դիտակետ որտեղից առանձին տարրերից կազմված բրգաձև կառուցվածքը կարող է ընկալվել որպես ցանց։ Կարելի է գտնել որևէ պրոեկցիա ․․․․ և հակառակը ցանցը կարող է բուրգ լինել ․․․

Իրականում Հոֆսթադերը ավելի բարդ բաների մասին է խոսում, այս պարզեցված տարբերակը նույնպես կարող է արդարացված լինել։

1953 Relativity lattice. Escher

Դբա Լավը ։)



Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

Բաժանորդագրվիր բլոգիս նորություններին

Ես սոցիալական ցանցերում

Subscribe via RSS Feed      Հետևել տեսանյութերիս

Մուտքագրիր էլ․փոստդ

Գրանցվիր

Բաժանորդագրվի՛ր
Տարածիր 
Աջակցիր ինձ՝ տարածելով այս նյութը
Տարածել