in Մանկավարժի Նոթեր

Վերբալացում և Խնդիրներ

Կարծես թե, դրված խնդրի վերբալացումը անմիջական կապ ունի խնդիրը լուծելու կարողության հետ։ Այն երեխաները, ովքեր կարողանում են հստակ բառերով նկարագրել լուծման ալգորիթմը, այդ ալգորիթմը ծրագրավորելու ավելի մեծ շանսեր ունեն ։

Խնդրի լուծման ծրագիրը գրելուց առաջ ալգորիթմը պիտի հայերեն նկարագրվի։

Լեզվի  ու մտածողության ընդհանուր բարձր կուլտուրան անմիջական կապի մեջ է հաջողությամբ ծրագրավորում սովորելու հետ։

Չէմ բացառում, որ ծրագրավորում սովորելը  բարձրացնում է ընդհանուր մտածողական կուլտուրան և կարող է հետադարձ ազդեցություն ունենալ։ Այսինքն ոչ միայն լավ մտածողները ու խոսացողներն են լավ ծրագրավորող դառնում, այլև ծրագրավորում սովորողներն են ավելի լավ մտածող ու խոսացող դառնում։

Դբա Լավը ։)