Ըստ էության ցանկացած այլ պատկեր նույնպես տեղադրվում է այս եղանակով։
0. եթե ձեր քարտը ֆորմատավորված չէ fat32 ֆայլային համակարգում, ապա ֆորմատավորեք այն
1․ Ներբեռնեք պատկերը այստեղից https://www.raspberrypi.org/downloads/raspbian/
2. Ապա հանեք պատկերը արխիվից, օգտագործելով որևէ արխիվացման գործիք, unzip կամ 7zip
3․ Նայեք արդեն մաունթ արված սարքերը
df -h
այսպիսի մի բան կտպի
4. Տեղադրեք քարտը և կրկին արեք df -h, կտեսնեք թարմացված ցանկը
Այս ցանկի ձախ սյունակում կտեսնեք ձեր sd քարտի միացման անունը, այն կլինի/dev/mmcblk0p1 կամ /dev/sdX1 պես մի բան (երկրորդ տարբերակում Х-ը փոքրատառով նշված փարթիշնի համարն է)։
5․ Անմաունթ արեք սարքը
umount /dev/{գրեք ձեր սարքի անունը df-ի ցանկից} օրինակ`
umount /dev/mmcblk0p1
6. Հաջորդ քայլում օգտվելու ենք dd (disc dump) ծրագրից մեր պատկերը դիսկի վրա գրելու համար։
sudo dd bs=4M if=2017-03-02-raspbian-jessie.img of=/dev/mmcblk0 status=progress
այստեղ 2017-03-02-raspbian-jessie.img֊ը փոխարինեք ձեր պատկերի անունով, իսկ /dev/mmcblk0֊ը ձեր սարքի անունով։ Ուշադրություն, սարքի անունը գրված է առանց փարթիշնի, այսինքն եթե df -h -ը ձեզ տվել է
/dev/mmcblk0p1 ապա dd հրամանին պիտի տաք/dev/mmcblk0
կամ եթե տվել է
/dev/sdX1 ապա պիտի տաք միայն /dev/sdX (իհարկե ձեզ մոտ Х-ը փոխարինված կլինի մեկ այլ տառով)
Այս եղանակով կարելի է տեղադրել Raspberry PI -ի հետ համատեղելի ցանկացած օպերացիոն համակարգ։
Եթե սարքը հավաքելուց և միացնելուց հետո վառում է միայն կարմիր լույսը, ուրեմն մի բան սխալ եք արել ։)
Տենց,
դբա լավը ։)