Խոսակցություն տաքսու մեջ
֊Դե էս ընտրությունները ստից բան են, ոչ մեկին հավատալու չի, լրիվն էլ ծախված են, ՀՀԿ֊ի համար են աշխատում։
֊ է, բա ԵԼՔ֊ը
֊ Դե չգիտեմ, դու ի՞նչ ես մտածում իրենց մասին
֊ Ի՞նչ պիտի մտածեմ, ԵԼՔ֊ից ահագին մարդ անձամբ ճանաչում եմ, ու գիտեմ, որ թե անկեղծ են, և թե իվիճակի են անել այն ինչ ասում են։
֊ Հաա, դե Էդմոնը լավ պատգամավոր ա, խելացի ․․․․ մմմ ․․․ Նիկոլն էլ դուխով ա ու ոչ մի աննասունություն չի հանդուրժում, բայց դե ․․․
֊ Բայց դե ի՞նչ
֊ Չէէ, ես չէմ հավատում ընտրություններին, ամեն ինչ արդեն որոշված ա
֊ Ոչ մի բան էլ որոշված չի, ՀՀԿ֊ի գուցե իր պատկերացումներով ինչ որ բաներ ա որոշել, բայց վերջ ի վերջո ժողովուրդը պիտի որոշի, գիտե՞ս թիթեռի առակը
֊ Չէ, ի՞նչ առակ
֊ Պատմեմ , ուրեմն ․․․
Հին ժամանակներում ապրում էր մի Վարպետ` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի օր մտածեց. «Իսկ կա՞ մի այնպիսի հարց, որին մեր Վարպետը չէր կարողանա պատասխանել»: Նա գնաց մի մարգագետին, բռնեց ամենաեղեցիկ թիթեռին ու թաքցրեց նրան իր ձեռքերում: Թիթեռը թաթիկներով կպչում էր նրա ձեռքիրից ու աշակերտին խուտուտ էր տալիս: Ժպտալով նա մոտեցավ Վարպետին ու հարցրեց.
– Ասեք` ինչ թիթեռ է ձեռքերումս: կենդանի՞, թե՞ մեռած:Նա ամուր սեղմում էր ձեռքերը ու պատրաստ էր ամեն վայրկյան ավելի ուժեղ սեղմել իր ճշմարտության համար:
Առանց աշակերտի ձեռքերին նայելու Վարպետն ասաց.
– Ամեն ինչ քո ձեռքերում է…
֊ Նենց որ գնա ընտրի, ամեն ինչ քո ձեռքերում է, քո մի ձայնը մի աննասունի ձայնի դեմ է ․․․
֊ Հաա, ինձ էլի են ասել, երևի ճիշտ ես ասում, կգնամ ԵԼՔ֊ին կընտրեմ։
ՀԳ։ Տենց ․․․ Դբա Լավը ։) Կրիլտենք ։) ԵԼՔ կա ։)