բաժին Լուսավոր Հայաստան, Պայքար

Marquez Butterflies

Խոսակցություն տաքսու մեջ

֊Դե էս ընտրությունները ստից բան են, ոչ մեկին հավատալու չի, լրիվն էլ ծախված են, ՀՀԿ֊ի համար են աշխատում։

֊ է, բա ԵԼՔ֊ը

֊ Դե չգիտեմ, դու ի՞նչ ես մտածում իրենց մասին

֊ Ի՞նչ պիտի մտածեմ, ԵԼՔ֊ից ահագին մարդ անձամբ ճանաչում եմ, ու գիտեմ, որ թե անկեղծ են, և թե իվիճակի են անել այն ինչ ասում են։

֊ Հաա, դե Էդմոնը լավ պատգամավոր ա, խելացի   ․․․․ մմմ ․․․ Նիկոլն էլ դուխով ա ու ոչ մի աննասունություն չի հանդուրժում, բայց դե ․․․

֊ Բայց դե ի՞նչ

֊ Չէէ, ես չէմ հավատում ընտրություններին, ամեն ինչ արդեն որոշված ա

֊ Ոչ մի բան էլ որոշված չի, ՀՀԿ֊ի գուցե իր պատկերացումներով ինչ որ բաներ ա որոշել, բայց վերջ ի վերջո ժողովուրդը պիտի որոշի, գիտե՞ս թիթեռի առակը

֊ Չէ, ի՞նչ առակ

֊ Պատմեմ , ուրեմն ․․․

Հին ժամանակներում ապրում էր մի Վարպետ` շրջապատված իր աշակերտներով: Նրանցից ամենաընդունակը մի օր մտածեց. «Իսկ կա՞ մի այնպիսի հարց, որին մեր Վարպետը չէր կարողանա պատասխանել»: Նա գնաց մի մարգագետին, բռնեց ամենաեղեցիկ թիթեռին ու թաքցրեց նրան իր ձեռքերում: Թիթեռը թաթիկներով կպչում էր նրա ձեռքիրից ու աշակերտին խուտուտ էր տալիս: Ժպտալով նա մոտեցավ Վարպետին ու հարցրեց.
— Ասեք` ինչ թիթեռ է ձեռքերումս: կենդանի՞, թե՞ մեռած:

Նա ամուր սեղմում էր ձեռքերը ու պատրաստ էր ամեն վայրկյան ավելի ուժեղ սեղմել իր ճշմարտության համար:

Առանց աշակերտի ձեռքերին նայելու Վարպետն ասաց.
— Ամեն ինչ քո ձեռքերում է…

֊ Նենց որ գնա ընտրի, ամեն ինչ քո ձեռքերում է, քո մի ձայնը մի աննասունի ձայնի դեմ է ․․․

֊ Հաա, ինձ էլի են ասել, երևի ճիշտ ես ասում, կգնամ ԵԼՔ֊ին կընտրեմ։

 

ՀԳ։ Տենց ․․․ Դբա Լավը ։) Կրիլտենք ։) ԵԼՔ կա ։)

 

 

Մեկնաբանիր

Մեկնաբանություն