in Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), Մանկավարժի Նոթեր

Տարվա սկզբին պլանավորված էպիստեմոլոգաիական հետազոտությունների շրջանակներում մի երկու գիրք կարդացի Պիաժեից, ու մի քանի հատ էլ հոդված։

Եթե Պիաժեի տեսությունը ուսումնասիրելու ցանկություն ունենաք, կարծում եմ, արժե սկսել Преподавание Математики ժողովածուի մեջ ընդգրկված «Структуры Математические и операторные структуры мышления» հոդվածից։ Իր գաղափարների լավ ներածություն է։

Բավականին հետաքրքիր մտքեր է արտահայտում, օրինակ այն մասին, որ ճանաչողական կառուցվածքները և Բուրբակիենց հորինած (հայտնաբերած) մաթեմատիկական օբյեկնտերը ունեն կոնկրետ համապատասխանություններ, ու որ այդ համապատասխանությունները իրենց հերթին ունեն զուգահեռներ տարիքային զարգացման փուլերի հետ։

Պիաժեի ուսմունքը կոչվում է գենետիկ էպիստեմոլոգիա։ Գենետիկ է այն իմաստով, որ ամեն մի ճանաչողական սխեմա իր ձևավորվելու հստակ տարիքային փուլն ունի և հենվում է նախկինում արդեն ձևավորված սխեմանիերի վրա։Օրինակ  շարժողա֊զգայական (սենսոմոտոր) սխեմաները վերջ ի վերջո,  մի քանի փուլերով անցնելով  և ասիմիլացվելով, այլ՝ ավելի բարձր և ավելի բարդ սխեմաների կողմից, վերջ ի վերջո, դառնում եմ աբստրակտ մտածողական սխեմաներ։

Ավելին կարդացեք գրքերում կամ ուսումնասիրեք ստեղծածս վիզուալ կոնսպեկտների միջոցով։ Այս մեկը վերընշված հոդվածի կոնսպեկտն է։

 

Հաջորդիվ արժե ուսումնասիրել «Ինտելեկտի հոգեբանությունը» և «Երեխայի խոսքը և միտքը» աշխատությունները։ Սրանք անհամեմատ ավելի ծավալուն գործեր են, ավելի բարդ են, սակայն նախորդ հոդվածը կարդացած լինելը կհեշտացնի այս գրքերի ընթերցանությունը։

«Ինտելեկտի հոգեբանությունը» գրքի վիզուալ կոնսպեկտը։

 

Հստակ երևում է, որ տեսությունը մասամբ ոգեշնչված է մաթեմատիկական և տրամաբանական գաղափարներով։ Պիաժեն փորձ էր արել հոգեբանության և տրամաբանության միջև գոյություն ունեցող անդունդի վրայով կամուրջ գցել։ Հետաքրքիր մետքերից մեկը այն է, որ տրամաբանությունը վերջնական պրոդուկտ է, ճանաչողական պրոցեսի վերջնական հավասարակշված վիճակ է , այլ ոչ թե հենց սկզբից տրված մի բան։

Շատ հետաքրքիր էր տեսենել, թե ինչպես են հետազոտական ոգեշնչումը, գիտելիքը և մոտեցումները գնում Բուրբակիենցից և Պուանկարեից, Պիաժեով դեպի Պեյպերտ, դեպի MIT AI լաբ, LOGO, Turtle ու տենց ․․․

Պիաժեն մաթեմատիկոս ա ։), թե հոգեբանները ո՞նց են հասկանում էս մարդուն ․․․

 

Տենց, լավ մնացեք ․․․
Դբա Լավը ։)

 

  1. Լավ ֆոտո է , ինչ խոսք, լրիվ թեմայի մեջReference

Comments are closed.