in Գրքեր (կարդացած և լսած)

Ի դեպ, զարմանալի բան է , որ Դիլիջանում չկա «Դիլիջան» հանքային ջուր, տարoրինակ է , ու ցավալի։

Փաստորեն Կահիրեում 1925 թ֊ից հրատարակվել է «Փունջ» կոչվող մանկական երկշաբաթաթերթ, որի 1930 թվականի հավաքածուն պատահաբար գտա կաֆեինի գրադարանում։ Կահիրեի փունջը այս փունջը չի, ոչ էլ այս մեկը։ Մանկական  երկշաբաթաթերթը պարունակում է երեխաների համար նախատեսված պատմվածքներ, բանաստեղծություններ, կենսագրական և գիտական նյութեր։

Ուշագրավ է օրինակ Արարատ բարձրացած մարդկանց այս ցանկը։

Ցեփլինը փաստորեն zeppelin-ն է, ճամփորդական պատմություններ շատ կան։

Եվս մի օրինակ՝ «թռիչք հարաւային բեւեռին վրայ»

Հետաքրքիր էջերից է նաև հայ մտավորականների կեղծանունների ցանկը։

Իհարկե կան նաև գլուխկոտրուկներ, պատմվածքներ և բանաստեղծություններ։

 

Շատ անսպասելի էր գտնել 1930թ֊ին հրապարակված հայկական կոմիքսը՝ “Գուգուշիկին արկածները”։ Այս կոմիքսները նույնպես կտեղադրեմ, բայց առանձին գրառմամբ, ուզում են նորմալ սքան անել, այնպես որ սպասեք շուտով ։)

Դբա Լավը ։)