Երեկ մի հարսանիք էի գնացել: Շատ սիրուն լեզգինկա պարեց քավորի ընտանիքը, ավելի շատ քավորի տղան: Ես վերջը մի օր պտի սովորեմ էտ պարը պարել: Սա որպես օֆտոպ.
Մի միտք ծագեց , հարսանիքների ժամանակ շփման օպտիմալացման վերաբերյալ: Արժե կարմիր ու կապույտ բաջեր բաժանել հարսանքավոր ժողովրդին: Կարմիրները տալ ասենք հարսի կողմին, իսկ կապույտները՝ փեսայի: Բաջերի վրա երկու դաշտ լինի: Առաջինում գրվի կապը ՝ հարևան, ընկեր, քեռի, տատի հորեղբոր կնիկ, պապի շան մոր տիրոջ հարևանի սիրեկան 🙂 … Երկրորդում էլ անունը ՝ Պողոս: Ու շփումը շատ կհեշտանա:
Հարսանիքը ջավախքեցոնց հարսանիք էր, ջավախքեցիք մի շատ սիրուն բան ունեն(գուցե ոչ բոլոր ջավախքեցիք, բայց պապիս գյուղում հաստատ) , բարեկամները իրար անունները ասելիս հաճախ անվան պոչին կպցնում են “ս” հնչյունը: Մոտավորապես այսպես. երբ պիտի խոսեն ասենք Պետրոսի մասին, ասում են «Պետրոսս», երբ Արմենի ՝ «Արմենս»: Բա, այ սենց բաներ …
Հարսանիքների մասին մի այսպիսի գրառում էլ ունեմ, կարդացեք