Կինդլովս կարդացված ու ավարտին հասված առաջին գիրքն էր սա :Ճ
Ռ. Շտայները ինչպես միշտ հիասքանչ է, այս գրքի եթե միստիկական կողմերը մի կողմ թողնեմ, ու դրանց չանդրադառնամ, չնայած Շտայները ինչ որ մի անհասկանալի ձևով այդ տարօրինակ կառուցվածքներից հեշտությամբ հանում է կարևոր եզրահանգումներ, այս գրքի դեպքում տալիս է կոնկրետ մանկավարժական գործիքներ ու մոտեցումներ:
Ամենակարևորը ինձ համար այս գրքից
Ուսուցման պրոցեսում կարևոր են երևակայույթունը , հետաքրքրությունը ու զգացմունքը: Ու ավելի կարևոր են քան բուն գիտելիքը: Որովհետև գիտելիքը ստատիկ բան է, այն ուղղված է այսպես ասած «դեպի մահը», այսինքն գիտելիքը արդեն բյուրեղացված կյանքն է, իսկ երևակայությունը , զգացմունքը ու հետաքրքրությունը ուղղված են դեպի կյանք, դրանք նոր գիտելիքներ ստանալու ամենաէֆեկտիվ եղանակն են: Ու Շտայները ասում է, որ այն մանկավարժը, ով չի կարողանում ուսուցման պրոցեսում երևակայության ու զգացմունքի վրա ազդող նորանոր մեթոդներ գտնել այնքան էլ լավ ուսուցիչ չի:
Մյուս կողմից կարևոր է մարմնի , մտքի ու զգացմունքի ներդաշնակ ու կյանքի բնական փուլերին համապատասխան զարգացումը: Վալդորֆյան դպրոցներում ֆիզիկական պատրաստությունը և արվեստ/արհեստի ուսուցումը, միայն սահմանված չի ինչպես սովորական դպրոցներում, այլ իրականում կատարվում է, ու դրան մեծ ուշադրություն է հատկացվում:
Առայժմ այսքանը, վալդորֆյան մանկավարժությանը նվիրված մի քանի գիրք էլ ունեմ ցուցակում, կկարդամ կկիսվեմ
Շարունակելի
Գրքի էլեկտրոնային տարբերակը Ամազոն Քինդլի կարող եք քաշել այստեղից