in RSS (և Գուգլ Ռիդեր), Ինտերնետ, ՏՏ

Ինտերնետ սերֆինգի ժամանակ ամենակայֆ բաներից մեկը համակարգչի կառավարումն է մկան հետ մինիմալ կոնտակտով: Դրա համար իհարկե պետք է իմանալ սեփական զննարկիչի(browser) ստեղնաշարային հապավումները (արագ հասանելիության սղտեղնաշարային համարդրությունները, անգլերեն hotkey -ներ կամ shortcut – ներ): Ստեղնաշարային հապավումները անհամեմատ արագացնում են աշխատանքը, ու դրանք իմանալը հեչ չի  խանգարի սկսնակ ինտերնետային առնետներին 🙂
Բայց այս պահին կոնկրետ զննարկիչի հապավումների մասին չէմ գրելու, դրանց մասին մի ուրիշ անգամ: Ուզում եմ ձեզ ասել , դե ով հանկարծ տեղյակ չի, որ  Gmail-ը ու Google Reader-ը ունեն շատ հարմար հապավումների համակարգ: Իսկ ամենակայֆը այն է, որ դրանք իմանալու համար պետք չէ փնտրել ինտերնետային տեղեկագրքերում կամ էլ Google – ի  օֆֆիցիալ help-ում:
Եթե դուք Gmail -ի կամ էլ Google Reader- ի համակարգում եք արդեն, ձեզ անհրաժեշտ է միայն հուփ տալ

SHIFT + ?

ապա կհայտնվեն նմանատիպ տեղեկատու պատուհաններ
Google Reader -ի դեպքում

Gmail -ի դեպքում

Պատուհանը հեռացնելու համար սեղմեք

ESC

Ու հանգիստ կարող եք շարունակել ձեր աշխատանքը զինված լինելով նոր գիտելիքներով ու ավելի արագ ու էֆֆեկտիվ հմտություններով: