«Ան֊Մուկ» համակարգչի ստեղնաշարային կառավարման ինքուսույց

Բարի լույս, Երկար ժամանակ ուզում էի մի ինքուսույց ստեղծել, որը կսովորեցնի hotkey-ներով աշխատել, քիչ քիչ, օրը մի 30 րոպեով, մի երկու ամսում մի ինչ որ օգտագործելի վիճակի հասցրեցի։ «Ան֊մուկը» կրթական նախագծի փորձ է, նոր սերնդի ինտերակտիվ ինքուսույց ստեղծելու փորձ։ Նախ և առաջ նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար, սակայն կարծում եմ մեծահասակներին նույնպես օգտակար կարող է լինել։ Այսօր դպրոցում երեխաների հետ տեստ արեցինք, որոշ բագեր գտանք, ուղղեցինք։ Հիմա փաբլիք beta վիճակում է, այսօր հրապարակեցի ու տարածեցի։ Բայց մի միտք է անընդհատ վերադառնում, որ էլի բաներ կարելի էր անել,կամ որոշ հարցերում այլ կերպ անել, սակայն զգում եմ, որ երևակայությունս չի աշխատում։ Հույս ունեմ, որ հանրայնացնելուց հետո ինձ նոր֊նոր գաղափարներ կտաք։ Այս պահին ինքուսույցը ապրում է http://ablog.gratun.am/unmuk/ հասցեով, կա նաև գիթհաբ ռեպո,  ցանկացողները կարող են ներդրում ունենալ։ Խնդում եմ չքաղաքականացնել, կամ էլ ընդհակառակը ՝ քաղաքականացնել ։) Նաև խրախուսում է տարածելը , հանուն ազգի, գրագիտության և անմկության ։) Դբա Լավը։)  

Google Reader -ի ու Gmail- ի ստեղնաշարային հապավումներ (Shortcuts)

Ինտերնետ սերֆինգի ժամանակ ամենակայֆ բաներից մեկը համակարգչի կառավարումն է մկան հետ մինիմալ կոնտակտով: Դրա համար իհարկե պետք է իմանալ սեփական զննարկիչի(browser) ստեղնաշարային հապավումները