in Գրքեր (կարդացած և լսած), Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ), ՏՏ

Կեվին Միտնիկ ,Վիլյամ Սայմոն – «Ներխուժման Արվեստը» (կոնսպեկտ 2)

Հետաքրքիր միտք
Բոլոր համակարգչային , ցանցային  համակարգերի ամենաթույլ օղակը մարդն է: Ինչքան էլ պաշտպանված լինի համակարգը, մարդու ֆակտորը գրեթե միշտ որոշիչ է: Ու մարդ, այո, կարող է ունենալ մի կամ երկու լավ կազմված գաղտնաբառ: Բայց տասնյակ լավ կազմված գաղտնաբառ հիշել հնարավոր չէ, ու դրանք կամ գրվում են թղթի վրա, կամ համակարգչի մեջ, կամ կազմվում են ինչ որ մի սկզբունքով: Երեք տարբերակներն էլ խոցելի են:
Միտնիկը առաջարկում է անցնել միայն գաղտնաբառային աուտենտիֆիկացիայից դեպի կոպլեքսը: Այսիքն գաղտնաբառը պիտի օգտագործվի որևէ թոքենային կամ բիոմետրիկ համակարգի հետ միաժամանակ: Այսինքն բազմաքայլ աուտենտիֆիկացիայի մասին է խոսքը …

Պրծավ գիրքը: Շատ կարճ էր ու շատ հետաքրքիր: Արժե կարդալ/լսել մեկ անգամ, սեփական գրադարանում չարժե ունենալ (առնել չարժե, եթե նվեր տան դա ուրիշ բան:)

 

Այս կոնսպեկտի մյուս մասերը