Չգիտեմ ինչ անեմ, մի բան կա, որի դեմ ոչինչ անել չի լինում։ Ժամանակն է, ոչ մի բան չի լինում սրա դեմ անել, միշտ քիչ է, մի հատ էլ իմ սովորությունները ժամանակի օգտագործման տեսանկյունից ժամանակիս հերն անիծում են։ Ոչ մի սիստեմ չի օգնում, ոչ թասքլիսթը, ոչ շաբաթեկան պլանավորումը, ոչ էլ Քովիի աղյուսակը, միշտ հետ եմ մնում պլանավորածից, միշտ մի քանի օրով հետ եմ, ու եթե հանակած որևէ միջանկյալ գործ է արանքն ընկնում, ամեն ինչ ավելի է խառնվում։
Ցավը նրա մեջ է, որ փող աշխատելու ժամանակն է սա, իսկ զարգացման համար , հետաքրքիր անհատական նախագծեր անելու համար ժամանակ չի մնում, նորմալ շփվելու ժամանակ չի մնում, գրիք կարդալու, կինո նայելու ․․․ Հենա մի 4 սեսիա ֆոտո եմ արել, երկուսը փողոցում, երկուսն էլ Հայաստանի տարբեր քաղաքներում․ չէմ կարում մշակեմ, զգում եմ, որ արդեն քանի անգամ է լաց եմ լինում բլոգումս, բայց դե սա իմ օրագիրն է ․․․
Ինչ որ ձևով պետք է նորից օպտիմիզացնել կյանքը, բայց դեռ չգիտեմ ինչպես ․․․
Լուսանկարը ՝ Ալեկսանդր Պետրոսյանի
Դբա Լավը ․․․