in Ծրագրավորում, Վորդպրես, ՏՏ

Վորդպրեսում հաճախ արագագործությունը օպտիմալացնելիս հարկ է լինում որոշակի ոճաթերթեր և սքրիփթներ անջատել այն էջերում, որտեղ դրանք պետք չէն։ Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ փլագիններ իրենց ոճաթերթերը և սքրիփթները խցուկմ են որտեղ պատահի, անկախ նրանից, տվյալ էջում դրանք անհրաժեշտ են , թե ոչ։

Օրինակ SyntaxHighlighter փլագինը ավելացնում է  3 հատ ոճաթերթ և 3 հատ սքրիփթային ֆայլ, մի բան էլ հենց html-ի մեջ գրում է որոշակի քանակությամբ javascript:

Իհարկե կարելի է wp_dequeue_style և wp_dequeue_script ֆունկցիաների միջոցով կառավարել թե որ էջում ինչ ոճեր և սքրիփթներ բեռնվեն, սակայն դա ավելի երկար աշխատանք է, քան միանգամից  այդ էջերում փլագինի անջատումը ։

Դա կարելի է անել մոտավորապես այսպես։

add_filter( 'option_active_plugins', 'disable_syntax_plugin' );

function disable_syntax_plugin($plugins){

	if(!is_admin())
	{
	    if(այստեղ գրել անջատելու պայմանը) 
	    {

	        $key = array_search( 'wp-syntaxhighlighter/wp-syntaxhighlighter.php' , $plugins );

	        if ( false !== $key ) {
	            unset( $plugins[$key] );
	        }
	    }
		
	}

    return $plugins;
}

 

պայմանը կարելի է կազմակերպել տարբեր եղանակներով,  էջի համարով, որևէ custom field-ով կամ բաժնի համարով ․․․

Դբա Լավը ։)