in Ճամփորդություն, Ֆոտոշարք

Ամսաթիվ՝ 2016-08-06 ֊ից 2016-08-07
Մասնակիցներ Քրիստինե, Արամազդ, Դավիթ, ես ։)
Վայրեր՝ «Անահիտ» հանգստյան տուն, Քարահունջ (Ստեփանավանյան Կալյումե ։) ), Դենդրոպարկ, Լոռու Բերդ

Անահիտ հանգստյան տուն

Սովետական ժամանակներում մնացած «օբյեկտ» է,  միայն թե բնությունը ու օդը շատ լավն էին, մնացած առումերով ահավոր էր։

IMG_4959

Քարահունջ հացատուն (՞)

Շատ թույն տեղ է, համով սնունդ, հարմարավետություն, գրքեր, խաղեր ․․․ հատկապես երեխաների հետ ժամանակ անցկացնելու համար շատ հարմար է։

Դենդրոպարկ 

Ինչ ասեմ, շատ հաճելի ու մաքուր օդ է ու բազմաթիվ հետաքրքիր ծառեր կան։

Լոռի Բերդ

Հնություններ, և գեղեցկագույն ձոր։

 

Լոռի բերդում բացի բազմաթիվ այլ հետաքրքիր բաներից, ամենահետաքրքիրը շինությունների պատերի մեջ պահպանված ջեռուցման համակարգի հետքերն են։ Պարզ ու էֆֆեկտիվ տեխնոլոգիաներ ։)

Ջեռուցման համակարգ, Լոռի Բերդ

Ջեռուցման համակարգ, Լոռի Բերդ

Ջեռուցման համակարգ, Լոռի Բերդ

Ջեռուցման համակարգ, Լոռի Բերդ

Եղեվնու կոներից օղի, մուրաբա, մեղր

Ուրեմն որքան էլ ձեզ համոզեն, որ «շիշկի արաղ» գնեք, չհամոզվեք։ Նախ շիշկի (կոնի) օղին, դա կոնից քաշած օղի չի, այլ եղեվնու կոներով արված ոգեթուրմ է (настойка), անում եմ ահավոր սպիրտով։ Տեղացիները ասեցին, որ երբեք դա չէն խմում, հետևաբար դա տուրիստների համար նախատեսված մուտիլովկա է։

Ի տարբերություն շիշկի արաղ֊ի, մորաբաները և «մեղրը» տեղացիները օգտագործում են։

Ի դեպ, «շիշկի արաղ»֊ի գաղափարը լավն է, սակայն իրականացումը ահավոր, կարելի է որակյալ սպրիտով պատրաստել ու շատ համեղ խմիչք կլինի։

Քաշած ինչ օղի ասես որ չէն վաճառում՝ դեղձի, ծիրանի ․․․ Տեղացիները ասում են, որ տեղում քաշում են միայն վայրի տանձի օղի  (պանդայի օղի) ․․․

Շիշկի օղի, 60 ձիաուժ

Շիշկի օղի, 60 ձիաուժ

Այլ բաներ

Հայաստանում ճամփորդելիս ամենասիրածս բանը դա քարաքոսներն են ։), շատ գեղեցիկ են ու շատ ֆոտոգենիկ։

IMG_4977

IMG_4978

 

Այսպիսի մի կադր էլ ունեմ ։)

IMG_5025

 

Դբա Լավը 😉

Այլ ճամփորդկանա պատմություններ