Պահանջը
Պատրաստել երկու էջից կազմված «կայք», որը պիտի պարունակի ձեր մասին տեղեկություններ։
Տեսքի վրա դեռևս շատ ուշադրություն չդարձնել, այս վարժության մեջ կարևորը HTML թեգերի ճիշտ կիրառությունն է։
«Իմ մասին» կայքի կառուցվածքը (տեխնիկական առաջադրանք)
Կայքը պիտի կառուցված լինի երկու էջից։
- առաջին էջի ֆայլի անունը դնել index.html
- երկրորդի անունը դնել more.html
Առաջին էջի կառուցվածքը
Առաջին էջում պիտի լինի ձեր ռեզյումեն, որը պարունակում է հետևյալ տեղեկությունները։
- Վերնագիրը «Ռեզյումե»
- կոնտակտային տվյալներ, հեռախոս, էլ․փոստ, հասցե ․․․
- մեկ հատ նկար (200х200px չափի)
- ենթավերնագիր «Կրթություն»
- դասավորած ցուցակ դպրոց, ինստիտուտ, սեմինարներ, դասընթացներ ․․․
- ենթավերնագիր «Աշխատանք»
- աշխատանքի վայրերի դասավորած ցուցակ
- ենթավերնագիր «Հոբբի»
- չդասավորած ցուցակ
- ենթա-ենթավերնագիր սիրված աֆորիզմ
- սիված աֆորիզմի տեքստը, մեջբերում
- հղում դեպի երկրորդ էջը, հղումը պիտի բացվի նույն պատուհանում:
Երկրորդ էջի կառուցվածքը
Էջի վերնագիրն է, «Այլ տեղեկություններ»։
Էջը պիտի պարունակի հետևյալ տեղեկությունները
- Վերնագիր «Չեմ սիրում»
- Երկու պարագրաֆ տեքստ այն երևույթների մասին որոնք չեք սիրում
- Վերնագիր «Ես սոցիալական ցանցերում»
- Սոցիալական ցանցերի չհամարակալված ցուցակ, հղումներով դեպի սոցցանցերի պրոֆիլները, հղումները պիտի բացվեն դիտարկիչի առանձին պատուհանում
- Վերնագիր, իմ սիրած գրքերը
- Աղյուսակ ՝ Հեղինակի անուն, Գրքի անուն
- Հղում դեպի առաջին էջը:
Երկու էջերն էլ պիտի ունենան նաև հետևյալ մետաինֆորմացիան ՝ descrition, keywords, charset