Փողոցային․ Ստեփանակերտի ոգին

Երեք բան կա, որը Ստեփանակերտում միշտ աչքի է ընկնում ու քաղաքը տարբեր է դարձնում այլ քաղաքներից, դրանցում արտացոլվում է քաղաքի ոգին։ Բալկոնային խորովածանոցները (մինի մանղալները) Համատարած, մեծաքանակ, խայտաբղետ լվացքը Հատուկ, սովետական տառատեսակը, որով բազմաթիվ գրվածքներ կան   Դբա Լավը ։)  

Ճամփորդություն Արցախ ֊ Տիգրանակերտ – Մաս 2 ֊ Լեռներում մի տեղ

Այս գրառումը նախորդ գրառման շարունակությունն է։ Այս տեղը դժվարանում են անվանել, չգիտեմ էլ ինչ անուն ունի, միայն այն գիտեմ, որ ժամանակին ինչ որ ամառանոցային տարածքներ են եղել , հիմա կա հայկական եկեղեցի (գուցե ազատագրումից առաջ էլ է եղել), ոչ այնքան հեռու կան քանդված շենքեր հավանաբար բաղնիքների շենքեր են։ Սա անանուն տարածքի մուտքն է Եկեղեցու նկարը չէմ դնի, շատ վատ է ստացվել, լույսին դեմ դիմաց է, մի խոսքով, բայց որպիսի պատկերացնեք թե եկեղեցին ինչ հրաշք բարձրունքի վրա է , նայեք հետևյալ նակարները   Եկեղեցուց մի փոքր ավելի ցածրադիր տարածքում շենքերի մնացորդներն են, ինչպես ասեցի, հավանաբար բաղնիքներ կամ նման բաներ են եղել։   Դեռ Արցախում եմ, պատմություններ ու լուսանկարներ էլի կլինեն, մնացեք կապի մեջ ․․․ Դբա Լավը ։)  

Ճամփորդություն Դիլիջան դուբլ 2

Դե էտ ա նորից գնացինք Դիլիջան, ես, Տիգրանը ու Նարինեն, խաշ ուտելու և սուրճ խմելու ։) Ամսաթիվն էր ՝ 2016֊11֊27։ Խաշ ուտելուց հետո, մի քիչ քայլեցինք, ինչ պատահեց նկարեցի ․․․     Դիլիջանի մասին սրանք էլ կարդացեք ։) Ճամփորդություն Դիլիջան Դիլիջան, ձյան օրը Դիլիջանյան ընտրանի, ԻնսթաՁեռքեր Դբա Լավը ։)