Լեզվի և լեզվի հետ կապված մի քանի նորություններ և մտքեր …
Սկզբից տխուր …
ա.) Հայոց լեզվի և հայ գրականության միասնական քննությունը անբավարար գնահատական են ստացել դիմորդների
10,89%-ը: Համեմատեք անցյալ տարիների հետ երբ այդ տոկոսը կազմում էր 9,78%-ը:20 բալ ստացել են ընդհամենը 2 հոգի, իսկ անցյալ տարի 12 հոգի:
աղբյուր
Ի՞նչի մասին է սա խոսում, ես չորս հնարավոր տարբերակ եմ տեսնում
1. Սերունդը ավելի անգրագետ է դառնում
2. Քննությունների հարցերը վատն են եղել
3. Գնահատականները մի քիչ իրականից ավելի ցածր են դրվել,օլիգարխագլուխ խորովածազգի հիմարիկներին մի քիչ ավելի բարձր ցույց տալու նպատակով:
4. Վերը նշված երեքը միասին
Այս բոլոր տարբերակներն էլ խոսում են կրթական համակարգի լուրջ թերությունների մասին: Հմմմ…, հայոց լեզուն իրեն չի արդարացնում, անհրաժեշտ է հիմնել օտարալեզու դպրոցներ …. Եվ այլ զառանցանքներ …
բ. Լեզվի և հանրակրթության մասին խորհրդարանական քվեարկությունները հետաձգվել են … Դե , վատ չի, հնարավոր է, որ դեռ հույս կա, որ մի բան կփոխվի
գ. լավ լուրը այն է, որ կառավարությունը որոշում է ընդունել պահանջել բոլոր պետական մարմիններից ՏՏ համակարգերում օգտագործել Յունիքոդ(UNICODE), վերջապես , ուռաաաաա ՜՜՜,
ասյպիսի բաներ երևի թե էլ չէնք տեսնի
Իմիջիայլոց սրան ռուսները անվանում են крякоябза, կայֆ բառա չէ՞, հայերեն ի՞նչ զվարճալի անուն դնենք…
դ. Մի քանի հատ «Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին» եմ պեղել ցանցում
Անահիտ Սարգսյան (բանաստեղծուհի)
«Ես շատ դեմ եմ օտարալեզու դպրոցների բացմանը»
…երիտասարդությունը խոսում է «ոչ հայերեն, ոչ էլ ռուսերեն»։ …
«Մենք օտարամոլ ազգ ենք։ Այս ամենը կտանի ուծացման և ձուլման»
աղբյուր
ՀԱՅՐԵՆԻ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
….
Հայաստանում օտարալեզու դպրոցներ բացելու օրենսդրական նախաձեռնությունը պատահականություն չէ, սա մեր երկրի հոգեւոր ոլորտի քաղաքականության պատկերն է: Եթե այսպիսի խնդիր ստեղծելը հնարավոր է դարձել, ուրեմն վտանգված է մեր պետականությունը. Ազգապահպանության համակարգը չի գործում, պետական կառավարման համապատասխան օղակները չեն կատարում Սահմանադրության պահանջները:
Հայրենի խորհուրդ միավորումը կազմակերպվել է հայոց ազգային արժեքների պաշտպանության հրամայականով:
…. Աղբյուր
Կարինե Նալչաջյան (հոգեբան)
Եթե Հայաստանում բացվեն օտարալեզու դպրոցները, ապա հայաստանյան դեմոգրաֆիական աղետի պայմաններում լուրջ մարտահրավերներ են նետվելու հայոց պետականության և էթնիկ տեսակի դեմ …
Աղբյուր