«Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին» բաժնի հոդվածները

ՆՈՐՕՐՅԱ ԱՍՈՒՅԹՆԵՐ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ №12

Նորայր Չիլինգարյան

Վաճառողը միացնում է հեռախոսը, ստուգում, ընտրում է ինտերֆեյսի լեզուն, ու ես նկատում եմ որ հայերեն կա։
– Այո, հայերեն ինտերֆեյս՞ – զարմանում եմ։
– դու ո՞րն ես դրել – անհանգստացած հետաքրքրվում է գնորդը։
– ռուսերենը – պատասխանում է վաճառողը
– հա ապրես – հաստատում է գնորդը

Աղբյուր

Նույն ինքը

Այն որ մերոնք հռոմեական կայսրության տառերը յուրացնելու փոխարեն ուրույն այբուբեն ստեղծեծին, ինտերնետի դարաշրջանում պետք եկավ։ Այսպես կոչված False Friends բառերը՝ որ տարբեր լեզուներում տարբեր նշանակություն ունեն, սակայն նույն տեսք կամ հնչողություն, ստեղծում են խառնաշփոթ ինտերնետում, ավելի ճիշտ լատինատառ թագերում։
Իսկ մեր #զգոն-ը չի խառնվում լեհերեն #zgon-ի հետ այնպես ինչպես անգլերեն #actual-ը ֆրանսերեն #actual-ի հետ։

Աղբյուր

Հայկ Սմբատյան

Հայոց գրերի նոր գյուտը…
A, B, G, D, Ye, Z, E, @, T, Dj,
I, L, X/Kh, &/Tz, K, H, Dz, X/Gh, Tj, M
Y, N, 6/Sh, Vo, 4/Ch, P, J, R, S, V,
T, R, Ts/C, U, P, Q, Yev, O, F

Tjana4el zimast8yun yev @zkhrat, imanal @zban@s hantjaroy…LOL…

Աղբյուր

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №11

Ուստա Հրանտ (հրապարակախոս)

Ու միայն իրենց ձեւ տվածներին պարզ չի երեւի, որ դա քաղաքականություն է, որ կրթությունը աշխարհայացք է, որ օտարալեզու դպրոցներում ոչ թե լեզու են սովորեցնելու, այլ օտար երկրի քաղաքացի կամ ազդեցության գործակալ են դաստիրակելու, կամ էլ պարզապես օգտագործելու են այն որպես առավել որակյալ եւ պատրաստված արտագաղթողներ նախապատրաստելու հաստատություն: Կապանն էլ «զաթի» Սյունիքի մարզկենտրոնն է, որը շատերը Հայաստանի ողնաշարն են համարում՝ դատարկե՛ք այն հայերից, աճեցրե՛ք այնտեղ Ռուսաստանի ապագա քաղաքացիներ, ինչո՞ւ ոչ, մեր «անոռուգլուխ» պետությունում ամեն բանի պաշտպաներ էլ կգտնվեն:

Հիմա գանք օտար լեզուների հարցին: Ակնհայտ է, որ օտար լեզուների դասավանդման մտածված ռազմավարությունը, կներեք, բայց շախմատից ու իմ շատ-շատ սիրած բլյուզ-կիթառից մի քիչ ավելի կարեւոր խնդիր է: Այդ կարեւոր խնդրի լուծման ճանապարհին որեւէ առարկայական խոչընդոտ, այդ թվում` երեխաների ծանրաբեռնվածությունը, ընդամենը տեխնիկական է, որի լուծումը հաստատ կարելի է գտնել, եթե այդպիսի նպատակ դրվի:

Աղբյուր

Նորայր Չիլինգարյան (ծրագրավորող)

հանդիպեցի հին ընկերներիս, որ դարձել են բրիտանացի գիտնականներ։
լրիվ սփյուրքահայացել են, գիտեն որ այստեղ չեն ապրելու, բայց արդեն որոշել են կենտրոնում տուն ձեռք բերել։
ամենակարեւորը՝ նրանցից մեկը բողոքեց, թե բա էս ձեզ մոտ արդեն մոդա է հայատառ գրելը, իսկ ես իմ անդրոիդով չեմ կարողանում ֆեյսբուքում կարդալ։

աննորմալ է
– ունենալ սարք ու համակարգ, որի ադմինը չես, ու լիքը բան չես կարող անել
– նույնիսկ տառատեսակ տեղակայել – դիզայնի սխալ է իմ կարծիքով
– ունենալ ինտերնետ սարք, որը հայերեն չի կարդում ու գրում։

Աղբյուր

Անահիտ Վարդանյան (բլոգեր)

Հայերենը այն լեզուներից է, որով խոսում է միայն մեկ ազգ, հայերենով կամ նրան մոտ լեզվով խոսող էլ ոչ մի ազգ չկա։ Մեր տառերով գրում ենք միայն մենք՝հայերս։ Իսկ նույն լեզվով, կամ ցեղակից լեզուներով խոսող ինչա՜ն ազգեր կան։ Միայն սլավոնական լեզուներով իրար հետ ինչքան ազգ կա խոսող և հասկացող․․․կամ ավելի վառ օրինակ՝ իսպաներենով․․․մոտ քսան երկրի պետական լեզու համարվում է իսպաներենը։ Այս փաստը հաշվի առնելով անհրաժեշտ է այնպես անել, որ գոնե բոլոր հայերը իմանան, խոսեն, սովորեն, չմոռանան իրենց մայրենին։ 

Աղբյուր

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №10

Դավիթ Գալստյան (երաժիշտ)

Ասեմ…
Արա էն չնիացիները, որ տառ չունեին, չդրեցին լատինատառ կոխին իրանց ծյան-ծյունը, այլ իրանց հարմարացրեցին ինտերնետը, դուք ինչի չեք ձեր տառերով գրու՞մ: Տառ չունե՞նք: Հա հա հենց դու…
Եթե կարծում եք փոքր բան ա, սխալվում եք: Հատո հայերեն ձեռագիր 7458568 հատ սխալ եք անելու մի նախադասության մեջ (եթե տառերը մոռացած չլինեք): Սրա մասին ես երևի 8005460 րդն եմ, որ գրում եմ, բայց ոչ մեկի alt+shift -ին չի: Շարունակում են իրանց yesiminche8eny, որը վերծանելու համար պետք ա ուղեղդ լարես թե 8ը ինչ տառ նկատի ուներ: Արա էտ անդեր KDWin ը կարաք ձրի քաշեք, արեք էլի: Համ էլ ձեռքներդ վրա կընկնի կարող ա մի տեղ, որ հանկարծ պետք գա էն անդերը կողքից անպայման բաց անել պետք չըլի, որ տառ որոնեք 1-9 սեղմելով :) Կհասկանանք եթե հեռախոսով ա, բայց դե տարի 12 հեռախոսով չեք էլի:
Եվ վերջապես.
Ինչու՞ չես գրում հայերեն,
Ես երգ եմ հյուսում քեզ համար…

Omnia Vanitas (բլոգեր)

Փանջարի հետ, Մակինտոշի՛,
Անդրոիդի ու այՕսի՛,
Գուգլի դարո՛ւմ ու ֆեյսբուքի
Սփռվեց գի՛րն Մաշտոցի:

Բայց գրվեցավ բա՛ռն անգին
Հայկյան լեզվի մե՛ր սրբազան,
Օտար տառով սաքսոն ազգի՛
Տրանսլիտ կոչվող ձևո՛վ թազա:

- Լսի՛ր, կամրադ,- արդեն լսվեց
Թամբալ մարդու խոսքը նավսած,-
Այսօրվանից հանձնո՛ւմ եմ քեզ
Հայոց լեզո՜ւն տրանսլիտացված:

Կտրել է նա, հանց բայթակույտ
Կիլոմետրե՛ր մանրաթելի,
Ներվայնացրե՛լ գրով անփույթ
Ընթերցողի՛ն Կամոբլոգի:

Նրանո՛վ է մրմրնջացել
Հայ պանդուխտը վերքն իր սրտի,
Նրանո՛վ ենք mirc-ում չաթվել,
Ֆլուդել մեյլով հա՛յ ֆրինեթի,

Բայց դե դրսում 21 դա՛րն է,
Ստեղնաշարներ արդ կա՛ն բազում,
Մեկն էլ ovan կամրադինն է,
Ե՛լ, տարածի՛ր հայոց լեզուն…

Քաշի՛ր նրան էս հղումից,
Օգտագործի՛ր ֆրիվեյր որպես,
Ու… կազատվե՛ս Kdwin-ից,
Ու… հայերեն պո՛ստ կգրես,

Եվ հաքերի զարկի՛ցը սև
Դու պաշտպանի՛ր կրծքով նրան,
Ինձ էլ կարաս փառաբանե՛ս,
Ու հայհոյես թորքի նանա՛ն (նա վսյակի)…

Ու տե՛ս, կամրադ, ո՛ւր էլ լինես,
Վեբի ներքո ո՜ւր էլ գնաս,
Ֆեյսբուքն անգամ մտքիցդ հանես,
Յունիքոդը չմոռանա՛ս:

Աղբյուր, Աղբյուր

Նորօրյա ասույթներ Հայոց Լեզվի մասին №9

ԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ (Գրող)

Հայերենը իր ճյուղերով, բարբառներով, խոսվածքներով շատ եմ սիրում: Լեզուն բոլոր շերտերով գրականություն մտցնելով, մտցրածդ զգալով, իմանալով ու սիրելով, ոչ պարզապես ճոխացնելով, լեզվին ներսում ընդարձակ ու լուսավոր տեղ տալով, լեզվի մեջ ապրելով` ապրեցնել:

Աղբյուր

Նորայր Չիլինգարյան (բլոգեր)

On Fri, Mar 25, 2011 at 12:50 PM *** wrote:
Privet axper jan!
Vonct es?
Nor qo hamarnery poxvel en?
Axper mi hat hartc unem khorkhdagtcelu, es uzum em apache useritc php
kanchem vory katari gortcoxutyun root-i permissinerov. Da vonct es
yndhanrapes irakanatcvum.
Orinak mantis-y tcragira Bug Trackery nqy talisa hnaravorutyun download anel ira patety heto batcel rar-y ev web
browserov install anel ham mysql bazannery ham php. Es dra nman ban em
uzum anel
Inch horhurd ktas aper menak khndranq hayeren mi patasjani angleren
trerov gri:))
Lav mna
Hey, ***
Unfortunately (for you) I cannot write Armenian with Latin letters.
And it’s really really hard for me to read your letter, my eyes refuse to read and my brain refuse to understand it. Because those letters are defenitely not designed and not convenient to use neither with Russian nor with Armenian.
What’s your problem?
Do you use a terminal web browser like links, or don’t you have Unicode fonts?
(may be you write this letter from the past, when unicode was not invented, via time-space tunnel?)
Unfortunately I have no idea how to do what you want.
When I see web interfaces I feel panic, and become confused, go into deep մանթո state.
I feel I have no control over things in that case.
When I work in console, I feel the power, I feel the control.
So, as master Yoda said, let the power be with you.
Sincerely,
Norayr
Ի դեպ, ռուսերեն թարգմանությունը ` пусть сила… սխալ է։
Թող, թույլ տուր, ես այսպես եմ հասկանում։
Մի հրաժարվիր ուժ ունենալուց, թող ուժը լինի քեզ հետ։
Իհարկե, մարտիկի ուղին հեշտ չէ բնավ, սակայն ո՞վ էր ասում որ հեշտ կլինի։

Աղբյուր

Դիմում Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Մայր Աթոռի շնորհավորական հաղորդագրությունների վերաբերյալ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ
Կաթողիկոս Ամենայն Հայոց
Վեհափառ Տեր,
Վերջին տարիներին, եկեղեցական կարևոր տոների առթիվ, Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը բջջային հեռախոսներին ուղարկում է տոնական խորհրդով հաղորդագրություններ: Ողջունելով Մայր Աթոռի այս նախաձեռնությունը, Ձերդ Սրբության ուշադրությանն ենք հանձնում այն իրողությունը, որ նոր սերնդի հեռախոսները, որոնցից օգտվում են տասնյակ հազարավոր հայորդիներ, հնարավորություն են ընձեռում կարդալ նաև հայատառ հաղորդագրություններ: Ուստի՝ խոնարհաբար դիմում ենք Ձերդ Սրբությանը, որ այսուհետ Մայր Աթոռի հաղորդագրությունները, լատինատառին զուգահեռ, լինեն նաև մեսրոպատառ:
Որդիական սիրով`
Լեզվի ժողովրդական տեսչության մի խումբ զորակիցներ

Աղբյուր