Տոհմագիտական հետազոտություններ

Երկար ժամանակ ուզում էի մեր տոհմածառը պատրաստել։ Մեծերից էլ գրեթե մարդ չի մնացել կենդանի, ու եթե մի քիչ էլ ժամանակ ձգեի ապա արդեն ահագին տեղեկություններ անվերադարձ կկորչեին։ Վերջերս առիթ եղավ, որ պապիս եղբայրը եկավ Վրաստանից, նա Քոլյան֊Կոլյան տոհմի մեր ճյուղի ամենատարիքով մարդն է, փաստորեն վերջինը․ Ու նստեցինք այն ինչ կարողացավ հիշել հավաքեցինք, գրեցինք։ Ահագին հետաքրքիր պատմություններ պատմեց, նաև ձայնագրություններ էլ եմ արել, բայց դա որպես արխիվ կմնա, հրապարակման ենթակա չի։ Պարզվում է, որ էնքա՜ն բան է արդեն մոռացվել, որ էլ չասելու, սարսափելի շատ տեղեկություններ անդառնալիորեն  (???)  կորել ու մոռացվել են, մի անգամ 1830֊նների գաղթի ժամանակ, երբ Կարինից (Էրզրում) գաղթել են Վրաստան, հետո էլ սովետական իշխանությունների օրոք, երբ եկեղեցական ծխական մատյանները գյուղից հավաքել ու տարել են ․․․  Չգիտեմ, գուցե վրացական արխիվներում որևէ բան կգտնվի, պիտի գնամ փորձեմ տեղեկություններ գտնել, մյուս հնարավոր աղբյուրն էլ  գյուղի տներում փաստաթղթեր որոնելն ու գերեզմանոցում տապանաքարերի վրա տեղեկություններ գտնելն է։ Մի խոսքով պետք է պահպանել այն ինչ մնացել է

phonegap և ripple-ի տեղադրումը լինուքսում

Նախ սկսեցի այս թութորիալով http://www.levibotelho.com/development/the-complete-guide-to-running-phonegap-on-ubuntu/ ապա խնդիրներ առաջացան , phonegap-ը չաշխատեց, լուծումը այստեղ էր http://stackoverflow.com/a/22618028 Ապա ինսթալլ էի անում ripple-ը, որը ստանդարտով չնստեց, կարիք եղավ անել հետևյալ ուղեցույցով http://johnreid.it/2012/06/23/get-ripple-to-work-in-linux/ այստեղ կարևոր է նաև այս մեկնաբանությունը http://johnreid.it/2012/06/23/get-ripple-to-work-in-linux/#comment-703678481