Որոշումների մասին

Եթե ընդունենք, որ աշխարհում գործում է կոշտ դետերմինիզմ և մարդը ազատ կամք չունի, ու իր «որոշումները» անհրաժեշտորեն ընդունում է արտաքին և ներքին սիտեմների բարդ կոնֆիգուրացիաների և անըմբռնելի ազդակների հիման վրա, ապա կարելի է ասել, որ մադու ցանկացած որոշում դա «տիեզերքի» «որոշումն է» ․․․ Չէ՞   Դբա Լավը ։)  

Կուլ Մ․, Սկրիբներ Ս․ Մշակույթ և մտածողություն

Коул.М.,Скрибнер.С.Культура.и.мышление Մշակույթի ու Մտածողության կապի մասին միանշանակ պատասխան չկա (գոն այս գրքի տպագրման ժամանակ չկար)։ Սակայն գրքում կան բազմապիսի հետաքրքիր փաստեր և փորձերի նկարագրություններ։ Տարբեր հետազոտվող ցեղերի, ազգերի ու զարգացման մակարդակների վրա գտնվող մարդկային խմբերի մոտ մտածողության առանձնահատկությունները։ Մի քանի բան, որոնք ես կուզեմ մտապահել՝ իրերի դասակարգումը 4 տարեկանից փոքր երեխաները անում են գույների հիման վրա, ապա ՝ ֆորմաների, ավելի ուշ անում են ֆունկցիոնալ նմանության հիման վրա (եվրոպա֊ամերիկյան տիպի արտադրական հասարակությունների մասին է խոսքը) ։ Պրիմիտիվ ցեղերի մոտ ֆունկցիոնալ դասակարգումը կարող է այդպես էլ չառաջանալ մտածողության և մշակույթի կարպերի հետազոտության ժամանակ հաճախ ի հայտ է գալիս դպրոցական կրթության գործոնը հետաքրքրական է, որ հեռանկարը (երկչափ պատկերները եռաչափ ընկալելը) պարզվում է մշակութային պայմանավորվածության հարց է, ոչ եվրրապական տիպի հանրություններում այդ ընկալումը իհայտ է գալիս, միայն հատուկ թրեյնինգի պայմաններում նույն ձևով մշակութայնորեն են պայմանավորված նաև տրամաբանական սիլլոգիզմները ․․․  հետաքրքիր երևույթ են  լեզվական ունիվերսալիաները լեզվի առումով նաև Սեպրի֊Ուորֆի առաջադրած լեզվական դետերմինիզմը չի հաստատվել իր նեղ