Մագնումի լուսանկարիչների մասին

Մագնում գործակալության հայտնի լուսանկարիչների դասընթացն էի նայում։ Անընդհատ գրեթե բոլորը կիրառում էին մի բանալի բառ ՝  հետազոտություն։  ես ուզում էի հետազոտել ․․․ ես հետազոտեցի ․․․ լուսանկարչական հետազոտություն ․․․ հետազոտությունս ․․․ Ահագին տարբեր հետազոտությունների մասին էր խոսքը, մեկ դա պատմական կամ աշխարհագրական որևէ «տարածության» լուսանկարչական նախագիծ֊հետազոտություն էր, մեկ՝ հոգեբանական, մեկ երկրաչափական կամ քաղաքական, գույների, ռակուրսների,ֆորմաների, մարդկային ճակատագրերի և այլն  բայց գրեթե բոլորը իրենց գործին վերաբերվում էին, ինչպես հետազոտական աշխատանքի։ Դբա Լավը ։)

ԹՈՒՄՈ գործի ընդունվելու մասին

Գրեթե 4 տարի առաջ գրել էի այս գրառումը, գործից դուրս գալու մասին։  Իսկ երեկ առաջին աշխատանքային օրս էր ԹՈՒՄՈ կենտրոնում։ Այս գրառումս ռեֆլեկսիա է անցյալ 4 տարիներիս վերաբերյալ։ Աշխատանքի և կարիերայի դաշտում  ահագին բան եմ հասցրել անել, 24 համեմատաբար խոշոր նախագիծ և Աստված գիտի թե քանի հատ մանր գործեր։ Սրանք կայքերի, վեբ֊հավելվածների և մոբայլ հավելվածների մասին։ Իրականում հետաքրքիր գործ սրանցից մի 5-6֊ն էին, բայց ամեն դեպքում պետք էր փող աշխատել ։) Ահագին բան եմ նաև սովորել, չնայած եթե կարողանայի կենսակերպս ավելի լավ դասավորել գուցե ավելի շատ լինեն ճանաչողական ձեռքբերումներս։ Հենց զգացի ազատ ժամանակ ունեմ, միանգամից փորձեցի զբաղվել դասավանդմամբ․ Դասավանդել եմ գրեթե ամբողջ այս ընթացքում, Արեգնազան կրթահամալիրում, GITC-ում, Հայ֊Հնդկական կենտրոնում, ինձ կանչել են տարբեր թեմաներով տարբեր տեղեր սեմինարաներ և դասընթացներ անցկացնելու։ Վերջերս նաև Վանաձորում նախաձեռնեցի ծրագրավորման դասընթաց։ Ֆրիլանսի տարիները ինձ երկու կարևոր բան են սովորեցրել, նախ մարդու կյանքը կախված չի այն կազմակերպությունից , որտեղ նա աշխատում է։ Խելոք մարդը միշտ կգտնի գործ։  Սա