Ինչպես են սովորում ծրագրավորել | Բար Քեմփ Երևան 2016

Ահագին ժամանակ առաջ այսպիսի մի հետազոտություն էի նախաձեռնել։ Այս բարքեմփը դարձավ պատճառ, որ հետազոտության մեջ ինչ որ մի արդյունքի գամ ու ներկայացնեմ հետաքրքիր կետերը։

Ֆունկցիաները ծրագրավորում ուսուցանելիս

Մի դիտարկում եմ արել՝ երբ երեխաները (և ոչ միայն) սովորում են ծրագրավորման հիմունքները, ամենադժվար ընկալվող բանը ֆունկցիաներն են։ Ոչ թե ստանդարտ գրադարաններում գտնվող ֆունկցիաները, այլ այն ֆունկցիաները, որոնք իրենք պիտի ստեղծեն որևէ խնդիր ավելի էֆեկտիվ լուծելու համար։ Կուզեմ այս գաղափարի հաստատում կամ մերժում ստանալ ընթերցողից, ով դասավանդման փորձ ունի ․․․ Իմ զինանոցում մի քանի մեթոդ և մետաֆոր կա, որոնք ես օգտագործում եմ երբ փորձում եմ ֆունկցիաների գաղափարը, օգտագործումը և օգտակարությունը ցույց տալ։ 1․ Ֆունկցիաները որպես պրոցեդուրաներ կամ մոդուլներ Այս մոտեցումը ցուցադրելու համար նախ լուծում եմ որևէ խնդիր առանց ֆունկցնարի օգտագործման, իհարկե երկար է ստացվում ․․․ ապա ցույց  եմ տալիս նույն խնդրի լուծումը ամբողջական ծրագրային կոդը տրոհելու միջոցով և դրա տարբեր մասերից ֆունկցիաներ սարքելու եղանակով։ Հույս ունենալով, որ ավելի կարճ ծրագիրը գրավիչ կլինի։ Զուգահեռ պատմում եմ, որ ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ ծրագրավորման ժամանակ աշխատում է «բաժանիր և տիրիր» սկզբունքը։ Այստեղ կարելի է նաև մոդուլյարության մասին խոսել։ 2․ Թույլատրում եմ գնալ երկար

[Վորդպրես] Ինչպես պայմանականորեն աշխատեցնել փլագինները

Վորդպրեսում հաճախ արագագործությունը օպտիմալացնելիս հարկ է լինում որոշակի ոճաթերթեր և սքրիփթներ անջատել այն էջերում, որտեղ դրանք պետք չէն։ Խնդիրը նրանում է, որ բազմաթիվ փլագիններ իրենց ոճաթերթերը և սքրիփթները խցուկմ են որտեղ պատահի, անկախ նրանից, տվյալ էջում դրանք անհրաժեշտ են , թե ոչ։ Օրինակ SyntaxHighlighter փլագինը ավելացնում է  3 հատ ոճաթերթ և 3 հատ սքրիփթային ֆայլ, մի բան էլ հենց html-ի մեջ գրում է որոշակի քանակությամբ javascript: Իհարկե կարելի է wp_dequeue_style և wp_dequeue_script ֆունկցիաների միջոցով կառավարել թե որ էջում ինչ ոճեր և սքրիփթներ բեռնվեն, սակայն դա ավելի երկար աշխատանք է, քան միանգամից  այդ էջերում փլագինի անջատումը ։ Դա կարելի է անել մոտավորապես այսպես։ add_filter( 'option_active_plugins', 'disable_syntax_plugin' ); function disable_syntax_plugin($plugins){ if(!is_admin()) { if(այստեղ գրել անջատելու պայմանը) { $key = array_search( 'wp-syntaxhighlighter/wp-syntaxhighlighter.php' , $plugins ); if ( false !== $key ) { unset( $plugins[$key] ); } } } return $plugins; }   պայմանը կարելի է կազմակերպել տարբեր եղանակներով,  էջի համարով, որևէ custom field-ով կամ բաժնի համարով ․․․