Ինքնակրթություն Ոգու և Անհրաժեշտության միջոցով

սկ ֆիլմից սկսեցի այն պատճառով, որ վերը նշված սկզբունքի շատ հաջող ցուցադրություն կա այդ ֆիլմի մեջ: Վերջում երբ ռուսական պետությունը սկսում է նորից կամաց – կամաց վերականգնվել, ու նորից սկսում են քաղաքներ ու եկեղեցիներ կառուցել, անհրաժեշտություն է առաջանում զանգեր պատրաստող վարպետների, բայց վարպետներ այլևս չէն լինում:

Թարգմանություններ Կաստանեդայից #1

«Դոն Խուանի ուսմունքը : Յակի ցեղի հնդկացիների գիտության ճանապարհը» գրքից 7 ապրիլի 1962, շաբաթ Մեր զրույցներում դոն Խուանը անընդհատ օգտագործում էր «գիտեցող» (man of knowledge,человек знания)հասկացությունը, սակայն ոչ մի անգամ չէր բացատրում թե ինչ է դա նշանակում: Ես հարցրեցի նրան դրա մասին: -Գիտեցողը,- պատասխանեց դոն Խուանը,- նա է, ով կանգնել է ուսման դժվար ճանապարհի վրա, և առանց շտապելու և տատանվելու բավականին հեռու է գնացել այդ ճանապարհով, բացահայտելով գիտության և զորության գաղտնիքները: – Ցանկացած մեկը կարո՞ղ է դառնալ գիտեցող: – Ոչ, ցանկացած մեկը չի կարող: