ՌԵՄԱ — վավերագրական կինոնկար

Ռեմա վավերագրական կինոնկարի ստեղծման պատմությունը: Ֆիլմի գաղափարը ծնվեց Հայաստանով իմ բազմաթիվ ճամփորդություններից մեկի ժամանակ: Իսկ ավելի կոնկրետ Նորադուզ գյուղում: Երբ մեր այսպես կոչված գիդը մեզ պատմում էր գրքերից կարդացած տեղեկություններ ու հանկարծ մի քանի մետր այն կողմ հայտնվեց մի ծեր մարդ: Ծեր մարդը ինչպես պարզվեց բավականին մեծ քանակությամբ ավանդապատումներ գիտեր այդ տեղանքի մասին, ուներ ազգակցական կապ նաև որոշ նորադուզցի ավանդապատումների պերսոնաժների հետ: Նա դարձավ Ռեմա-ի ոգեշնչողը է ու կենդանի խոսքի մեր առաջին աղբյուրը: Այդ ծերունու անունը Արևշատ է: Գաղափարը ծնվեց , բայց դեռ շատ հում էր …