Զանգվածների միավորում և անդամների ունիկալացում

սահմանել 2 հատ  թվերով լցված թվային զանգվածներ , զանգվածները միավորել  իրար հետ, արժեքների կրկնությունները ջնջել միավորյալ զանգվածից, այնպես որ ամեն մի արժեքից մնա միայն մեկ հատ։ տպել միավորյալ զանգվածը

Զանգվածների «տարբերություն»

սահմանել նույն երկարությամբ երկու թվային զանգվածներ  (օրինակ 10 անդամ ամեն մեկում) արտածել առաջին և երկրորդ զանգվածի համապատասխան անդամների արժեքների տարբերությունը արտածելուց պիտի արտածվի նաև տեքստ այս օրինակի պես “1-ին անդամների տարբերությունը 5 է” “2-րդ անդամների տարբերությունը 8 է” ․․․․

Զանգվածներ․ աշխատանք զանգվածներով 1

Ստեղծել զանգված , որը լցված է հայոց այբուբենի տառերի անվանումներով ՝ այբ,բեն,գիմ … 4.15.1 Արտածել  5֊րդ և 8֊րդ տառերի անունները։ 4.15.2 արտածել հայոց այբուբենի տառերի անվանումները այբենական հաջորդականությամբ 4.15.3 արտածել զույգ դիրքերում գնտվող տառերը 4.15.4 արտածել տառերի անունները հակառակ հաջորդականությամբ