Գուշակիր թիվը

Գրել ծրագիր, որը առաջարկում է օգտատիրոջը գուշակել 1-ից 5 միջակայքում ընկած թիվը։ Թիվը նախօրոք  գրված է ծրագրի մեջ։ Եթե թիվը միջակայքից դուրս է արտածվում է “Ներմուծված թիվը միջակայքից դուրս է” արտածվում է “Փորձեք նորից” կրկին ցուցադրվում է ներմուծման պատուհանը Եթե օգտատերը չի գտնում թիվը,  նույնպես պիտի տեսնի հաղորդագրություն «չգուշակեցիր» և նորից ներմուծման պատուհան։ Ներմուծման պատուհանները պիտի հայտնվեն այնքան ժամանակ քանի դեռ ճիշտ պատասխանը չի գտնվել:  

Պայմանի օպերատորներով

4.3.1 երկու թվի առավելագույնը և գումարը   ներմուծել երկու թիվ (prompt հրամանի միջոցով)  արտածել դրանցից առավելագույնը  արտածել դրանց գումարը 4.3.2 երեք թվի դասավորություն և դրանց նվազագույնը ներմուծել երեք թիվ (prompt հրամանի միջոցով) արտածել դրանցից նվազագույնը արտածել այդ թվերը մեկ պատուհանով, ըստ նվազման կարգի օրինակ ներմուծվել են 56, 6, 25 թվերը alert-ի պատուհանում պիտի գրված լինի 56,25,6 4.3.3  «Ռեստորանի մենյու» Ներմուծել “պիցա”, “ապուր”, “պաղպաղակ”, “սուրճ” արժեքներից որևէ մեկը արտածել ներմուծված ապրանքի գինը եթե ներմուծված է այլ ապրանք, արտածել “այդպիսի ապրանք չունենք” արտահայտությունը։ Խնդիրը լուծել երկու եղանակով։ օգտագործելով if … else կառուցվածնքները օգտագործելով switch կառուցվածքը  

ծանոթություն prompt հրամանին

4.2.1 օգտատիրոջը առաջարկել գրել իր անունը (prompt հրամանի միջոցով) արտածել Բարև + “անուն” տողը օրինակ ներմուծվում է “Վարդան” alert-ը վերադարձնում է “Բարև Վարդան” 4.2.2  Ներմուծել երկու թիվ, արտածել դրանց՝ ա․ գումարը բ․ արտադրյալը գ․ քանորդը դ․ բաժանման մնացորդը

Աշխատանք փոփոխականների հետ

Սահմանել  չորս փոփոխական։ Երկուսը թվային տիպի, երկուսը տեքստային։ Փոփոխականներին վերագրել ցանկացած արժեքներ։ արտածել document.write-ի օգնությամբ թվային փոփոխականների գումարը տեքստային փոփոխականներից կազմված միասնական տեքստ տեքստային փոփոխականներից կազմված միասնական տեքստ և վերջում թվային փոփախականների գումարը թվային առաջին փոփոխականին +1  թվային փոփոխականների տարբերությունը թվային փոփոխականների բաժանման մնացորդը թվային փոփոխականների անհավասարության ստուգման արդյունքը թվային փոփոխականների հավասարության ստուգման արդյունքը տեքստային փոփոխականների անհավասարության ստուգման արդյունքը տեքստային և թվային փոփոխականի հավասարության ստուգման արդյունքը առաջին թվային փոփոխականի տիպը առաջին տեքստային փոփոխականի տիպը