Կանոնավոր բազմանկյուն

Գրիր ծրագիր, որը գծում է կանոնավոր (հավասարակողմ) բազմանկյուն ըստ օգտատիրոջ պահանջի։ Օգտատերը ներմուծում է կողմերի քանակը և երկարությունը։ Ծրագրը պիտի գծի համապատասխան պատկերը։ Հաշվարկային մասը հասկանալու համար օգտվիր վիքիպեդիայի հետևյալ հոդվածից։

Գունավոր «խատուտիկ»

«Խատուտիկ» ծրագիրը ձևափոխիր այնպես, որ խատուտիկի գույնը ներմուծի օգտատերը։ Հնարավոր տարբերակները տես աղյուսակում։ Եթե օգտատերը ներմուծել է այլ գույնի անուն, պետք է ցուցադրել հաղորդագրություն այդ մասին, և խատուտիկը գծել սև գույնով։ Անուն RGB INDIANRED 205, 92, 92 DARKRED 139, 0, 0 DEEPPINK 255, 20, 147 CORAL 255, 127, 80 ORANGE 255, 165, 0 GOLD 255, 215, 0 KHAKI 240, 230, 140