Ինչպես հայտնում է Թերթ.ամ -ը
Ամերիկյան հայտնի CBS հեռուստաալիքը փետրվարի 28-ին կհեռարձակի Հայոց ցեղասպանության մասին պատմող հեռուստահաղորդում:
CBS հեռուստաալիքի 60 Minutes հաղորդաշարի «Ճակատամարտ պատմության շուրջ» (Battle over History) խորագրով հաղորդման ընթացքում հնչում են հետևյալ նախադասությունները. «Հայ ժողովուրդը թուրքերի կողմից 1 միլիոն հայերի բռագաղթն ու սպանդը որակում է որպես իր ազգի Հոլոքոստ: Սակայն թուրքերը և մեր իշխանությունները մերժում են այդ իրադարձություններն անվանել Ցեղասպանություն»: