բաժին Խառը

Անվճար Գովազդ : ArmComedy

Հայկական հումաորային շուկան այսօր մեզ առաջարկում է բազմաթիվ հումորային հաղորդումներ: Տարբեր մակառդակների ու տարբեր մակարդակների: Հեռուստատեսությամբ կարելի է գրեթե ցանկացած ժամի ալիքներից գոնե մեկով նայել ինչ որ հումորային հաղորդում: Հայկական հումորը շատ տարբեր է, կա տափակ հումոր, կա գռեհիկ հումոր, կա իրոք ծիծաղելի հումոր, կա հումոր որի ազդեցությունը պայմանավորված է միայն ու միայն դահլիճում նստածների ծիծաղով , կա հումոր որը պայմանավորված է ամերիկյան ոճով ստեղծված ձայնային ուղեկցությամբ(ինչ որ 20 կոպեկանոց ծիծաղողների ծիծաղներուվ),կա հումոր որի ամբողջ իմաստը վարչախմբի սպասարկումն է, և կա հումոր որի իմաստը ընդդիմության սպասարկումն է, կա մթամ հումոր և այլն և այլն…
Բայց ՇԱՏ ՔԻՉ Է ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ հումորը: Այն հումորը որը , բացի բարձր տրամադրություն մատակարարելուց նաև ունի որոշակի հաղորդագրություն ուղղված հասարակությանը: Այսպիսի հումորի ներկայացուցիչներից են ArmComedy դուետը:

Որպիսի ուղղակի դատարկ խոսակցություն չլինի առաջարկում եմ նայել այս տեսահոլովակը:



Մի քանի խոսք էլ ուզում եմ ասեմ «Վարդագույն քաղաքի գույնը» գրքի մասին, որի հեղինակը Սերգեյ Սարգսյանն է : ArmComedy-ի դուետի անդամներից մեկը:

Այս գիրքը գրված է մեր լեզվով, մեր մասին ու մեր համար: Լրիվ տպում է իրականությունը միայն այն տարբերությամբ որ իրականությունը այդքան ծիծաղաշարժ չէ:

  1. Շնորհակալություն սենց լավ խոսքերի համար, նոր ատահական տեսանք։ Ամենալավ բաննա, երբ քեզ սենց լավ հասկանում են )))

  2. Դե տղեք ջան, նույն ձևի շարունակեք, ավելի լավ բաներ արեք, մալադեց :), իսկ լավ խոսքերը դժվար չի ասել 😉

Մեկնաբանությունները փակված են