բաժին Խառը

FIDH

 

Այսօր մեկնարկեց Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիայի 37-րդ Կոնֆերանսը: Այն տեղի է ունենում հետևյալ հասցեով ՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, օպերայի և բալետի պետական թատրոն: Ինչպես հայտնի դարձավ թերթերից, կոնֆերանսին մասնակցում են 140 երկրներից 300 դելեգատներ:

  Կոնֆերանսի դահլիճային իրադարձությունները կկարդաք թերթերից, կդնեմ հղումները ամենավարջում: Բայց մի երկու խոսք եմ ուզում ասել , օպերայի  և բալետի թատրոնի բակի իրադարձություններից: Այստեղ հավաքվել էին բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք բոյկոտում էին համաժողովը: Բացի
իրավապաշտպաններից, այստեղ ներկա էին նաև ՀԱԿ-ի ներայացուցիչները:
 Արտասահմանցի մի իրավապաշտպանի հետ զրույցի ընթացքում իմացանք, որ
հավաքվածները նախորոք պատրաստվում էին լուռ ցույց իրականացնել, որի ընթացքում
կցուցադրվեին պաստառներ, ինչպես նաև քաղբանտարկյալների առկայությունը
խորհրդանշող սև-սպիտակ-գծավոր բանտարկյաների հագուստով մի խումբ երիտասարդներ պիտի նստեին գետնին: Այդ ամենը իկատար ածվեց , բայց լռությունը չէր պահպանվում, ինչ որ մի պահից սկսած սկսեցվեցին բարձրաձայն կոչերը: Կոչերի բովանդակությունը երևի բոլորին էլ պարզ է:
 Մի խոսքով …
Պաշտոնական հայտարարությունների և կոնֆերանսի  ընթացքի մասին
կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանությունները փակված են