բաժին Uncategorized

XEROX

Ընկերներիցս մեկը պատմեց մի այսպիսի հետաքրքիր պատմություն.
«Շտապ անհրաժեշտ էր մի երկու հատ А4 չափերի թուղթ, մտնում եմ առաջին պատահած ХЕРОХ-ը ,տալիս եմ 50 դրամ և ասում.
-Երկու հատ դատարկ թուղթ տվեք:
-Ապեր, մենք այստեղ թուղթ չէնք վաճարում:
-Հա ի՞նչ կլինի ,որ 2 հատ թուղթ վաճառեք:
-Չի լինի.
-Լավ երկու հատ դատարկ էջ ХЕРОХ արա, տու՛ր:
-Չգիտեմ , ոնց են անում … »

Բա,՜ այսպես էլ է լինում ….

  1. Իսկապես ամոթ է, 2 թղթի համար, ձրի վերցնեմ ու տամ, հո էդ 2 թղթով չհարստացան…
    ինչ են դարձել որոշ մարդիկ Հայաստանում, Եվրոպայի քաղաքներից մեկում քայլում էինք, թուղթ էր պետք որ հասցե գրեի, մտա հենց կողքի հյուրանոց, 1 թուղթ խնդրեցի ընդունարանից, համարյա մի 5 հատ տվեց, գրիչն էլ հետը, ասում եմ շնորհակալություն, ասում է ինչ եք ասում պարոն, շնորհակալություն ձեզ…

  2. Լավն էր: Բայց բոլոր տեղերում չէ, որ այդպիսի վերաբերմունք են ցույց տալիս: Իմ կարծիքով ուղղակի "ԱՆՔԹԻԾԱԿ" աշխատողա եղել, երևի շեֆն էլ "ՔԹԻ ՄԱԶ"-ա եղել: Սա ընդամենը իմ կարծիքն էր:

  3. Իսկապես կան մարդիկ, որոնք կարծում են հենց 2թղթով էլ կարող են հարստանալ. տալիս ես մեծ քանակությամբ գունավոր թղթեր և խնդրում print անել… իսկ նրանք հաշվում են նույն այն գինը, եթե թղթերը լինեին իրենց կողմից…

  4. Շատ են մանրանում մարդիկ, լավ չի: Ասա երկու հատ թուղթ է, տուր էլի, այ անաստված:

Մեկնաբանությունները փակված են