բաժին Կինոարվեստ, Փիլիսոփայական

Շնչում է, մեր կինոն, շնչում է …

Վերջին մի քանի օրվա ընթացքում մի քանի լավ նորություն անցավ կապված հայկական կինոի հետ:
Բոլորն էլ շատ ուրախացնում են : Տպավորություն ստեղծվեց, որ գոնե կինոյի բնակգավառում մեր մոտ ինչ որ նոր ու լավ բան է կատարվում: Լավ շատ էր նախաբանի համար …:

Սերիալներ

Սրա մասին շատ եմ մտածել, առիթը կա , ուրեմն պետք է գրել:
«Արմենիա» հեռուստաընկերությունը մի հաջողված հեռուստասերիալից հետո («Կյանքի գինը»), նկարահանում է երկորդը, որը կարծես պակաս հաջողվածը չի լինելու: Խոսքը «Վերադարձ»-ի մասին է: Լավ է, որ երկրաշարժի ու պատերասզմի ժամանկաշրջանի մասին լավ սերիալ է նկարահանվում և ցուցադրվում: Давно пора. Կեցցեն իրենք:
Սա թեթև ժանրից , անցնենք ծանր հրետանուն:

Կաննի կինոփառատոն և կինոշուկա

1.Ատոմ Էգոյանը երկու ժյուրիների ղեկավար է եղել:
2.Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»-ը մասնակցել է Կաննի կինոշուկային, որտեղ լավ է ընդունվել, ստացել է 5 կինոփառատոնների հրավերներ:
3.Հովհաննես Գալստյանի «Գաբրիել և Մարի» նոր ֆիլմի համար նույն կինոշուկայի ընթացքում գտնվել են համաֆինանսավորողներ: Ֆինանսավումը կատարվելու է 4 երկներից Հայաստան,Նորվեգիան,Չեխիան և հնարավոր է Ռուսաստան:
4.Ուկրաինական «Ինտերֆիլմ» պրոդաքշն ընկերությունն առաջարկել է Ազգային կինոկենտրոնին մասնակցել Սերգեյ Փարաջանովի մասին նկարհանվող ֆիլմի աշխատանքներին, որի ռեժիսորն է Ռոման Բալայանը:
5.Հայաստանի Ազգային կինոկենտրոնը շուրջ 35 ֆիլմով մասնակցել է վերոհիշյալ շուկային (35 ?, հռետորական հարց «մենք ե՞րբ պիտի տեսնենք այդ ֆիլմերը, հը ՞՜))

Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ

Ազգային կինոակադեմիան հնդկական «Պրոկաշ շարմա» -ի հետ
կնակարահանի ցեղասպանության մասին գեղարվեստական ֆիլմ մինչև 2015թ.

Վերահրատարակվել է Հայկական կինոյի կատալոգը

Կատալոգում տեղ են գտել հայկական ֆիլմերը սկսած 1924-ից մինչև մեր օրերը: Աշխատել են մոռացությունից փրկել ֆիլմերի հեղինակների անունները, որոնք արդեն ոչ թե անվանատառերով են, այլ գրված են ամբողջությամբ: Սակայն տպաքանկաը շատ փոքր է 2х250 անգլերան և հայերեն լեզուներով:

Արարատից Սիոն
(սցենարի հեղինակ ու պրոդյուսեր Տեր Մեսրոպ քահանա Արամյան, ռեժիսոր Էդգար Բաղդասարյան,գլխավոր օպերատոր Ռուբեն Գասպարյան)

Ֆիլմը ֆուռոռ է առաջացրել, այն միայն Հայաստանում դիտել են շուրջ 20 հազար մարդ: Իսկ ֆիլմը դոկումենտալ է !!!
Ներկայացվել է հետևյալ փառատոններին և մտել է ընտրացուցակներ

Globians World & Culture Documentary Film (գերմանինա)
Մոսկվայի միջազգային 32-րդ կինոփառատոն
Կոլորադոյի փաստագրական ֆիլմերի փառատոն
Swansea Bay Film Festival (արդեն եղել է և արժանացել լավագույն եվրոպական ֆիլմ տիտղոսին):

Շնորհավորանքեր !!!

Հղումներ [1] , [2] , [3] , [4]  , [5] , [6]