բաժին Կինոարվեստ

Խաբիր ինձ

Խաբիր ինձ ֆիլմ

Ուրեմն սենց սերիալ կա անունը «Խաբիր ինձ»(Lie To Me): Էտա նայեցի, շատ հետաքրքիր սերիալ է։ Սյուժեն մոտավորապես այսպիսին է։
Մի ֆիրմա զբաղվում է սուտ խոսացող մարդկանց «բռնցնելով», նրանց ծառայություններից օգտվում են ոստիկանները, ազգային անվտանգության ծառայությունները, զինվորականները և անհատները։ Ֆիրմայի տերը մի էքսցենտրիկ ու շատ ուժեղ մասնագետ հոգեբան է, ազգանունը՝ Լայթման (Թիմ Ռոթ)։
Ու շատ հետաքրքիր է, բազմաթիվ հոգեբանական երևույթների մասին է անընդհատ խոսքը գնում, օրինակ մարմնի ու միմիկայի լեզվի, դիմամկանների միկրոշարժումների, մարմին-կոմնորոշված հոգեբանության և այլն։ Մի ամբողջ ուսումնական ձեռնարկ է ֆիլմը։

Հետո գուգլն էր ու իմ ջանը, սկսեցի քրքրել-փորփրել, ու շատ հետաքրքիր մանրամասներ պարզվեցին։ Ֆիլմի գիտա-ճանաչողական մասը հիմնված է ամերիկացի պրոֆեսոր Պոլ Էկմանի գիտական աշխատանքների վրա։ Ու քիչ չի հիմնված է, նաև Պոլ Էկմանը ֆիլմի նկարահանումների ժամանակ եղել է կոնսուլտանտ։ Ու նաև ասում են, որ պրոֆեսոր Լայթմանի կերպարը թխված է Պոլ Էկմանից։

Բացի դրանից Պոլ Էկմանը մի կրթական դասընթաց-ծրագիր ունի, որի միջոցով մարդ կարող է սովորել հասկանալ դիմացինի էմոցիաները։ Ու այդ ծրագրով ԱՄՆ-ում սովորում են գաղտնի գործակալները, հոգեբանները, ոստիկանները, անիմատորները և այլն ․․․

Մի վտանգ կա միայն, սուտը աշխարհում ավելի շատ է քան ճիշտը (չնայած ասում են, որ ճիշտը չի մահանում, մաքսիմում հիվանդանում է ։), ու հա ես խորհուրդ չէմ տա սուտ բռնել կարողանալու համար նայել ֆիլմը ու կարդալ Էկմանի գրքերը, այլ ճիշտ հակառակը ՝ ճշմարտությունը գտնելու համար ․․․  Չնայած խաբված չլինելը նույնպես ոչ ոքին չի խանգառի։

Մի քանի խոսք էլ իմ կողմից, նրա մասին թե ինչպես սովորել հասկանալ մարմնի ու դիմաշարժումների լեզուն։ Չնայած ես գուռու չէմ այս հարցում, բայց կկիսվեմ իմ մտքերով ու պրակտիկայով։ Այցելեք այստեղ

Ինչպե՞ս չլինել խաբված ու հասկանալ մարդկանց էմոցիաները

Սա էլ Պոլ Էկմանի դեմքը , եթե ինչ որ մեկին հետաքրքիր է ։)

Պոլ Էկման

Հղումներ խորանալու համար

Ֆիլմը Վիկիում
http://ru.wikipedia.org/

Պոլ Էկմանը Վիկիում
http://ru.wikipedia.org/wiki/полэкман

Կարդալ Պոլ Էկմանի գրքերը այստեղ
http://lib.rus.ec/a/51787

Դիմամկանների նշագրման համակարգ
http://ru.wikipedia.org/wiki/%D0……

Սերիալի առաջին մասը քաշել այստեղից
http://rutracker.org/forum/viewtopic.php?t=2902559

ու որոնումը ձեզ օգնական ։)

  1. Հիանալի ֆիլմ է: Եթե հետաքրքում ա էս թեման կարող եմ առաջարկել մեկ այլ ֆիլմ կոչվում է The Mentalist :

Մեկնաբանությունները փակված են