in Ինտերնետ, Ծաղկաքաղ (կոնսպեկտենր և մեջբերումներ)

Որոշ մտքեր բլոգգերների մասին (ծաղկաքաղ)


Բլոգգերների մասին մի լավ հոդված, հղումը կորցրել եմ ցավոք:

Մի քանի հետաքրքիր թեզիսների  ծաղկաքաղ նրանց համար , ով կալարի կարդա ամբողջությամբ: Ընդգծումները իմն են:
Տեսականորեն բլոգերները ծայրահեղ քիչ հնարավորություն ունեն ազդելու քաղաքական գործընթացների վրա
նրանք նման են հանքափորների, որոնք հարյուրավոր տոննաներով ՙհանքանյութ՚ են քանդում ոսկե բեկորներ գտնելու համար
Շատ բլոգներ պարունակում են հետաքրքիր ինֆորմացիա, որին շատերը ուշադրություն չեն դարձնում
Բացի այդ, բլոգերները հաճախ օգտագործում են իրենց անձնական կապերը արժեքավոր ինֆորմացիա գտնելու համար
Նրանք չեն վախենում ռիսկի դիմել, հաճախ հրապարակում են չստուգված ինֆորմացիա, ինչից խուսափում են զգուշավոր ԶԼՄ-ները: Այնուանենայնիվ երբեմն նման ինֆորմացիան ճիշտ է լինում:
Բլոգերներն իրենց էջերին դնում են շատ այլ կայքերից ու բլոգներից հղումներ` այսպիսով օգնելով այցելուներին, որոնք ուզում են առավել լավ հասկանալ քննարկվող հարցը, գտնել լրացուցիչ ինֆորմացիա: 2004թ
բլոգերը ազդում են հասարակության ու քաղաքականության վրա իրենց բարձր մրցունակության միջոցով: Նրանց միջավայրում ՙբնական ընտրությունը՚ կատարվում է շատ ավելի արագ, քան ավանդական ԶԼմ-ներում
Վատ թերթերը, հեռուստակայանները ու ռադիոները շատ ավելի երկար են ՙապրում՚, քան վատ բլոգները, քանի որ ավանդական ԶԼՄ-ներն ավելի հեշտությամբ են գրավում ներդրողների, ովքեր կարող են հետաձգել իրենց վախճանը
Եվ վերջապես բլոգերները լրագրողներից առավել օպերատիվ են աշխատում: Մասամբ այն պատճառով, որ բլոգերները կարող են ուշադրություն չդարձնել կարևոր մանրամասներին, ինչպես օրինակ, նախադասությունների ճիշտ կազմելը, գրագիտությունը, տեքստի գեղեցիկ շարադրանքը: Ավանդական կայքերն այս ամենին մեծ ուշադրություն են դարձնում:
Առայժմ ստույգ հայտնի չէ, թե որն է տիպիկ բլոգերի միջին տարիքը, կրթությունը, նույնիսկ սեռը: Նմանապես անհար է հաշվել, թե բլոգերների որ տոկոսը ինչ քաղաքական կողմնորոշում ունի: Բլոգերները հաճախ ղեկավարում են իրենց օրագրերը ոչ պարբերաբար, նրանք փոխում են ոչ միայն թեմաները, ինֆորմացիայի փոխանցման եղանակը, այլև մտածողության ձևը