բաժին Կյանքի Օպտիմալացում, Փիլիսոփայական

Սեփական տան (առանձնատան) մասին

Ինչու՞ եմ ես երազում սեփական տան մասին: Որովհետև սեփական տունը ինձ համար ռեալիզացված ազատության ու անկախության խորհրդանիշ է: Հիմա ասեմ թե ինչու:

  • Սեփական տուն ունեցողը երբեք ոչ ոքի չի ջրի, ու ոչ մի վերևի հարկում ապրող տիկին իրեն չի ջրի:
  • Ամռան ամիսներին չի շնչի աղբի հոտը:
  • Սեփական տուն ունեցողը միշտ կարող է ընդարձակվել, ավելացնել մի հարկ, կամ մի սենյակ: Ու չի մտածի այն մասին, որ եթե շատ երախա է ուզում ունենալ, տեղ չի լինի, որ ամեն մեկը իր առանձին սենյակն ունենա:
  • Սեփական տուն ունեցողը կարող է մի փոքր ավելի նպաստավոր էկոլոգիա ստեղծել իր շրջակայքում, մի քանի ծառ ավել տնկել այգում, ու դա ավելի շատ թթվածին կտա:
  • Սեփական տուն ունեցողը միշտ կիմանա թե ինչ միրգ է ուտում, որովհետև հենց ինքը կաճցնի այդ միրգը վերը նշված այգում:
  • Սեփական տուն ունեցողը միշտ հով ու հաճելի տեղ ունի, որտեղ կարող է նստել իր ընկերների հետ ու խմել հենց նույն այգում աճեցված և սեփական ձեռքով քաշած տնական օղին, ոչ թե այն դիմեդռոլախառը թունավոր զիբիլը, որը վաճառվում է սուպերմարկետներում: Ու այդ ընթացքում կուտի այն կարտոֆիլը, որը ոչ թե «բարեգործական» ճանապարհներով Հայստանում հայտնված սերմից է աճել ու որը գմո է, կամ էլ եսիմինչ այլ զիբիլ, այլ ինքն է աճեցրել առանց սելիտրայի, բիոդինամիկ ճանապարհով: Կասեք հիմա այլ սերմ չկա Հայատանում, իսկ ես կասեմ, որ կարելի է ճարել եթե մեծ է ցանկությունը: Ու հա, պոմիդորների մասին էլ չէմ ասում, որոնք հրաշալի աճում են ջերմոցներում, մեծանում մինչև 1 հատը 0,5 կամ 0,7 կգ, ու դա առանց գմո-ի ու քիմիական պարարտանյութերի, այլ միայն նորմալ սելեկցիայի, մոխրի ու հավի ծեռտի շնորհիվ:
  • Սեփական տուն ունեցողը կարող է ավելի շատ հյուրասենյակներ ունենալ, բոլոր դրանից բխող հետևանքներով
  • Սեփական տանը ապրողը ավելի շուտ կանցնի այլընտրանքային էներգետիկայի, երբ արևային մարտկոցները կդառնան ավելի մատչելի և տեխնոլոգիապես կատարյալ ու կլուծվի արևի բացակայության ժամանակ կուտակված էներգիան պահելու խնդիրը: Նա կկարողանա դնել մարտկոցները իր տան կտուրին ոչ մեկից թույլատվություն չհարցնելով: Ու էներգետիկ առումով ավելի անկախ կդառնա: Քամու էներգիան նույնպես կարելի է օգտագործել, քիչ էներգիա պահանջող սարքերը սնուցելու կամ լիցքավորելու համար:
  • Սեփական տուն ունեցողը ամռանը կարող է էլելտրոեներգիայով կամ գազով այլևս չտաքացնել անհրաժեշտ ջուրը, այլ միայն արևի տված ջերմությամբ:
  • Սեփական տուն ունեցողը երբեք չի մտածի թե որտեղ տեղադրի իր (նաև կնոջ ու բազմաթիվ երեխաների) լաբորոտորիան, սպորտդահլիճը, ֆոտոստուդիան, արհեստանոցը կամ արվեստանոցը:
  • Սեփական տուն ունեցողը կարող է փորձել Հայաստանում վերականգնել տնական պայմաններում գարեջրի արտադրության ավանդույթը:
  • Սեփական տան տերը միշտ տեղ ունի, որտեղ կկանգնի իր ավտոմեքենան կամ մոտոցիկլետը, կամ բազմաթիվ երախաների հեծանիվները:
  • Սեփական տանուտերը կարող է շուն ու կատու պահել, ու նաև չդառնալով գյուղակենցաղ մարդ, պահել մի հատ այծ ու մի քանի հավ, (բայց ոչ կով ու խոզ, սրանց գործը շատ է 🙂
  • Սեփական տան տերը իր աճեցրած ծաղիկների մեջ մի գաղտնի տեղ կարող է աճեցնել մի ուրիշ ծաղիկ, որը ժամանակ առ ժամանակ կօգնի վերականգնել իր կապը տիեզերքի հետ:
  • Իսկ ամենակարևորը այն է, որ սեփական տան բնակիչները ավելի պաշտպանված են բնական աղետներից, ինչպես նաև տնտեսական ճգնաժամերից (հիշի՛ր հավը, այծը, կարտոֆիլը , պոմիդորը, միրգը ու օղին 🙂

Ես չէմ ասում որ սեփական տանը ապրելը հեշտ է, ես սեփական տանն եմ մեծացել ու գիտեմ նաև դժվարությունները, սակայն առավելությունները ավելի շատ են: Մտածող ու աշխատող մարդը կարող է ավելի օպտիմալ կենսակերպ վարել: Միայն թե լայնաշերտ ինտերնետ է պետք ունենալ նաև 🙂
Մեկ-երկու հարգանի Հայաստան եմ ուզում:

  1. Սեփական տանը կարելի է ունենալ “բիսետկա”, որտեղ ամռան հովին կարելի է ճաշել, գիրք կարդալ, երազել, քնել, ու հարազատ մարդկանց հետ զրուցել աստղերի, տիեզերքի, հայեցիության ու.. էսպես փիլիսոփայել մինչև լուսաբաց..
    Սեփական տունը միշտ ունի տանիք, որտեղից ավելի մոտ ու սիրուն է երևում լուսինն ու աստղերը: Ու տանիքում կարելի է գիթառ նվագել: Ու երգել: Ու տխրել: Ու խորհել տարբեր կարևոր ու անկարևոր բաների մասին:
    Սեփական տանը կարելի է Յարխուշտա խփել էնպես, որ զարկերից ներքևի հարևանը ինսուլտ չստանա, վոյտեվ չկա տակի հարևան :ՃՃ
    Հետո սեփական տունը միշտ ինչ-որ խորհրդավոր բան ունի՝ սենյակ կամ մառան, կամ ծառ կամ անկյուն կամ պատմություն..
    Սեփական տանը կարելի է հավաքել թաղի երեխեքին ու պախկվոցի խաղալ :ՃՃ կամ էլ այգեպան 🙂
    Բայց ամենակարևորը. սեփական տունը ավելի մոտ է հողին, ու հետևաբար, ավելի ուժեղ է կապը բնության ու մարդու, ինչը ամենից առավել՝ կենսատու է:

Մեկնաբանությունները փակված են

  • Նույն թեմայով գրառումներ (ըստ պիտակների)