
Նարուտոի լուսավորումը
Առաջին հայացքից ինչ կարել է սպասել Նարուտոի նման հանրահայտ անիմե մուլտֆիլմից: Ի՞նչ հետաքրքիր բան պիտի լինի որ: Հիմա կպատմեմ:
Նարուտոն շատ ուժեղ դաստիրակչական մուլտֆիլմ է, այն կարող է շատ բան սովորեցնել եթե ոչ մանուկներին, ապա հաստատ դեռահասներին:
Ա. Նարուտո անիմեում ցանկացած հերոս, որքան էլ նա կարևոր ու անմահ թվա, շատ հանգիստ մահանում է, ու դա է կյանքի ճշմարտությունը, ինչպես ասել է մեկը, չէմ հիշում թե ով . «Սուր վերցնողը, սրից էլ կմահանա»:
Բ. Նարուտո անիմեում ընկերասիրությունը առաջնայաին տեղում է գտնվում, Կանոհա գյուղի պատմությունը դա ընկերության պատմություն է
Գ. Անիմեում բացահայտ բացասկան հերոսներ չկան, բոլորն էլ ունեն իրենց պատմությունը ու իրենց այս կամ այն ճանապարհը ընտրելու պատճառը:
Դ. «Նարուտոն» հայրենասիրություն է սովորեցնում, ու ոչ միայն ռազմական հայրենասիրություն, այլ նաև բնական, գյուղի բնակիչները ապրում են իրենց գյուղի ընկերային կյանքով, փորձելով կատարել այնպիսի արարքներ, որոնք իրենց գյուղի կյանքը ավելի լավը կդարձնեն: Գյուղում կան այնպիսի կերպարներ, որոնք առաջին հայացքից միլիտարիստ ու նացիոնալիստ են թվում ընդհանուր լիբերալ մթնոլորտի մեջ, սակայն նրանք մյուսների պես ցանկանում են իրենց գյուղի բարօրությունը, սակայն այլ մեթոդների կողմնակից են:
Ե. «Նարուտոն» բազմակարծություն է սովորեցնում: Բոլոր կերպարները ինչ որ մի կոնկրետ գաղափարի մարմնացումներ են: Սակայն դա չի խանգարում տարբեր գաղափարներ կրողներին միևնույն թիմում աշխատել ու պայքարել համատեղ նպատակների համար:
Զ. «Նարուտո» անիմեում նույնիսկ այնպիսի փիլիսոփայական խնդիրներ են քննարկվում, որոնց առկայությունը ոչ ոք չէր սպասում մանկական մուլտֆիլմում: Օրինակ մի սերիայում Կանոհաի թշնամիներից երկուսը բանավիճում են արվեսի էության մասին: Արդյո՞ք ճշմարիտ արվեստը այն է, ինչը ակնթարթային է (ինչպես սովորեցնում է ճապոնական դզենը) , թե՞ ճշմարիտ արվեստը պիտի մոնումենտալ ու հարատև լինի:
Մի այլ սերիայում երկու այլ կերպարներ բանավիճում են իդեալիստական և մատերիալիստական գաղափարախոսությունների շուրջ: Նրանցից մեկը ամեն ինչ վեր է ածում փողի ու հաշվում է ամեն մի գործի գինը, իսկ մյուսը ամեն մի գործի մեջ իր «աստծոն» փառավորելու հնարավորություն է փնտրում:
Ե. «Նարուտո» մուլտֆիլում հայտնվում են ճապոնական դիզաբանության հայտնի դեմքեր , բայց լրիվ նոր որակով : Օրինակ Ամատերասու աստվածուհին հայտնվում է մի մոգական ընդունակության տեսքով: Սուսաննոն (մոտավորապես ճապոնացիների Սասուցի Դավիթն է
Ռինոսկեն էլ է գրել նրա մասին մի պատմվածք) մի այլ գերմարդկային ընդունակության տեսքով: Իսկ Նարուտոի աղվեսը էլ չէմ ասում, սա մի ուրիշ պատմություն է, իննը պոչանի դեմոն/դեվ աղվեսը ճապոնական հնագույն լեգենդների հերոս է: Մի խոսքով, ճապոնացիները չէն վախենում ազգայինը ծռելուց, ու դրան ստեղծագործաբար մոտենալուց: Ու սա շատ հետաքրքիր դաս է:
Զ. Անխտիր բոլոր հերոսները լինելով ինչ որ մի գաղափարի կամ ընդունակության մարմնավորում այնուամենայնիվ զուրկ չէն շատ մարդկային թուլություններից, մեկը ծխում է, մյուսը սիրում է խմել, երրորդը կանաց հանդեպ թուլություն ունի, մեկ այլը խելառ է ու շուտ բորբոքվող: Սա լավ է եթե համեմատենք հոլիվուդյան գերհերոսների հետ, ովքեր ոչ մի թերություն չունեն, ու շատ կատարյալ են ամեն ինչում:
Ե. Բոլոր հերոսները ունեն մեկը ում պիտի փորձեն գերազանցել, ու այդ մեկը մի դեպքում ընկեր է, իսկ մի այլ դեպքում թշնամի, ու ամեն մի հերոս յուրովի փորձում է ինքն ինեն գերազանցել ու դառնալ ավելի ուժեղ , ավելի խելացի կամ ավելի կատարյալ: Ու այսպիսի առողջ կամ երբեմն անառողջ մրցակցությունը խթանում է հերոսների զարգացումը, բոլորը ցանկանում են դառնալ վարպետ, ու ավելի պրոֆոսիոնալ իրենց արհեստում: Վարպետություն(պրոֆեսիոնալիզմ) է քարոզվում:
Զ. Մուլտֆիլմը կարող է սովորեցնել նաև ստրատեգիական և տակտիկական մտածողություն, շատ շատ են քննարկվում խնդիրների լուծման եղանակները, և դրանցից ընտրվում լավագույնները:
Է. Նարուտո մուլտֆիլմի ամենահետաքրքիր մասը այն է, որ Ջիրայա սենսեյաը (շատ իզվռաշեն ուստա էր, ափսոս սպանեցին) հասկանում է, որ գյուղի բարօրությունը կախված է ամբողջ աշխարհի բարօրությունից, ու այդ պատգամը հանձնում է նաև Նարուտոին: Ու Նարուտոն նեղ գյուղական հայրենասիրությունից աճում է համամարդկային հայրենասիրության, չնայած դրանից իր գյուղը պակաս չի սկում սիրել: Մի խոսքով ինչպես մեկը ասել էր, չէմ հիշում թե ով. «Հայրենասիրությանս մեջ համամարդն է խոսում, ու դրա համար իմ ազգը կարևոր է, եթե իմ ազգը կորչի, մարդկությունը դրանից կաղքատանա»
Մի խոսքով լավ է, որ Նարուտոն պոպուլյար է, լավ է որ այն նաև հայերեն են թարգմանում: Կուզեմ, որ երեխաներս իրենց համար որպես իդեալ ընտրեն հենց «Նարուտո» անիմեի հերոսներից , որովհետև Կուրինայը ավլի լավ է քան Լեդի Գագան, ու նույնիսկ Ոչիխա Իտաչին ավելի լավ է քան Մերլին Մենսոնը :
Ու թող «Կրակի կամքը» հավերժ փոխանցվի սերնդեսերունդ:
ՀԳ: Ինչպես կնիկնս է ասում. «Ուրէ էտ Լեդի Գագան ու Մենսոնը ամուսնանան իրար հետ դրանց քոքը կտրվի, մեկա դրանք համատեղ երեխա չէն կարողանա ունենալ»

Կուրենայ

Ուչիխա Սասկեն և Սուսաննոն
շատ ուրախ եմ, որ հայաստանում բացի ինձնից էլի կան 18+ նայողներ.իրոք շատ լավ ու դաստիարակչական մուլտ ա, շատ կարևոր բաներ ա սովորեցնում,օրինակ միշտ հավատալ երազանքներին,երբեք չհանձնվել, հավատարիմ լինել ընկերներին,ու ամեն մի հերոսը շատ վառ անհատականություն ա.ճիշտ ա շատ եմ սիրում, բայց արդեն շատ ա երկարում,էլ չեմ համբերում` երբ ա պրծնելու, տենանք նարուտոն վերջը հինատայի հետ կլնի թե սակուրայի
PS գագայի ու կուրենայի,մենսոնի ու իտաչիի համեմատությունները լավն էին
Դե հա , ես էլ եմ շատ սիրում, իսկ ում հետ կլինի չգիտեմ: Ես արդեն մինջև 252-րդ սերիան նայել եմ, ու հլա դեռ տենց դրա մասին խոսք չկա, 252-ից ավել նույնիսկ ռուսերեն էլ չկա թարգմանած:
Իսկ 18+ շատ նայող կա, ես էլի մարդկանց եմ ճանաչում, բայց դե տենց ինտերնետային շատ ակտիվ չէն:
pikarus.ru ռուսական սայտ ա,ամեն հինգշաբտի նոր սերիա աավելանում,ու արդեն 258 սերիա կա: narutoget.com-ն էլ ա շատ լավ սայտ,ուղղակի սերիաները ճապոներեն են, անգլրեն ենթագրերուվ:
Հա՞, դե լավա, մերսի, կնայեմ էտ կայքում:
խնդրեմ,իսկ կարողա իմանաք facebookում նարուտոյի հայ ֆանատների ինչ-որ էջ կա?
Չգիտեմ ճիշտն ասած, դար ակումբում կա հաստատ, իսկ ֆբ-ում չի հանդիպել:
օք,մերսի,կարելի ա բացել ֆեյսբուքում տենց մի բան:
shat jishteq!!!!!!!!!!
es NARUTON shat em sirum,bayc das@nkerners cicaxum en vres!
shat uraxem vor eli mardik kan ashxarhum vor sirum en Naruton
es im anush hayastani areva ham bar nem sirum