Երեկ Մաշտոցի այգում ցուցադրեցին Տիգրան Խզմալյանի «Քրիստոսի Կենդանագիր Պատկերը» ֆիլմը: Հետաքրքիր ֆիլմ էր, դե Աբգարի պատմությունը լսել էի, բայց չգիտեի ուր է գնացել հասել նկարը: Պարզվում է գնացել հասել է Գենուա:
Իհարկե դա տեսակետ է, ես էլ պատմությունից հեռու մարդ եմ, ու համապատասխան պարտրասվածություն չունեմ գիտական ճշմարտությունը գնահատելու համար, սակայն դա ոչ մի կապ չունի, դա նախ և առաջ լեգենդ է, ու բոլոր մյուս լեգենդների պես գոյություն ունենալու իրավունք ունի : Հանշվի առնելով նաև, որ հին պատմությունների արժեքը ինձ համար ոչ այնքան դրանց գիտական ճշմարտացիության մեջ է, որքան դրանց հոգևոր իմաստի, ու ենթատեքստի, այսպես ասած ենթապատմության: Ես այդ ենթապատմությունը կարծում եմ ընկալեցի: Լավ է որ այդ ֆիլմը գոյություն ունի ու ցուցադրվեց:
Այս նկարը Գենուայում գտնվող սրբապատկերն է, որը ըստ հեղինակի հենց այն նույն պատկերն է, որը Աբգար թագավորի համար նկարել էր նրա սուրհանդակը: Եթե այդ տեսակետից ելնենք , սա նույնիսկ սրբապատկեր էլ չի, այլ դիմանկար: Թռցրել եմ վիքիպեդիայից:
Այսօր սուրբ Զատիկի տոնն է, այս տոնին կարելի է իհարկե տարբեր վերաբերմունքներ ունենալ, բայց անկախ ձեր վերաբերմունքից.
Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի
Ուզում եք բառացի հասկացեք, ուզում եք փոխաբերական իմաստով: