Գիտե՞ք չէ, որ վեբում ձեզ անընդհատ հետևում են: G+ը, ֆեյսբուքի like-ը, գուգլի անալիտիքսը ու այլ մեծ ձյաձյաների լրտեսները: Ու կարևոր չի դու աքաունթ ունես, այդ սոց.ցանցերում թե չունես, եթե մտնում ես մի կայք որտեղ դրված են այդ ստեղները դրանք հայտնում են ուր որ հարկն է, որ այսինչ համակարգչից , այսինչ այփի-ով մեկը նայեց այս կայքը, հետո անցավ այն մյուսին և այդպես շարունակ: Ու բացի դրանից քուքի էլ են դնում, համակարգչիդ մեջ ու դու միշտ հսկողության տակ ես:
Հետո, ծախում են այդ տեղեկատվությունը կամ քո հետաքրքրություններին համապատասխան գովազդ են ցույց տալիս քեզ: Սա գուցե միակ դրական բանն է, որը անում են լրտեսները, նաև կարող են քո հետաքրքրություններին համապատասխան ֆռենդներ առաջարկել քեզ, ինչպես անում է օրինակ pinterest-ը:
Ու ես այսպես եմ մտածում, որ եթե գովազդից խուսափել չի լինի, ավելի լավ է ցանցը ինձ ցուցադրի այնպիսի գովազդ, որը այդ տվյալ ժամանակահատվածում իմ հետաքրքրությունների շրջանակում է գտնվում: Եթե ես մի երկու օր առաջ իբեյում նայել եմ հեյգերի հաշվիչի գինը , ավելի լավ է այսօր տեսնեմ դոզիմետրի գովազդ և ոչ երբեք վիագռայի կամ էլ կանացի վարդագույն ներքնազգեստի: Ու սա գովազդի աշխարհում մի քայլ առաջ է համեմատած զոմբոտուփի, փողոցային գովազդի, թերթերի գովազդի: Որովհետև թիրախ խումբը միանշանակ պարզ է, և գովազդատուն անիմաստ ծախս չի անի և գովազդի թիրախ խումբը անիմաստ ու իր համար անհետաքրքիր գովազդ չի տեսնի:
Գովազդը մեծ առումով անհատականացված է դառնում: Սենց մի մեջբերում այստեղից
Результы опроса показали, что лишь треть англоязычных пользователей настроены категорически против любой рекламы, остальные две трети согласны видеть рекламу, которая их не раздражает и не отвлекает внимание. Среди русскоязычных пользователей рекламы, её ярых противников набралось ещё меньше – это около четверти пользователей, участвовавших в опросе.
Մի խոսքով մարդկանց մի ստվար զանգված կա, ովքեր կամ իմանալով կամ էլ չիմանալով հսկողության մասին, այնուամենայնիվ գովազդին դեմ չէն:
Բայց.
Կարելի է հայտարարել պարտիզանական պատերազմ ինտերնետ գիգանտներին, եթե դուք ունեք որևէ պատճառներ անանուն մնալու համար: Առաջին հերթին անհրաժեշտ է հետազոտել, իմանալ թե իրականում ինչպիսի վերահսկողութուն կա, դրանում կօգնի հետևյալ ադդոնը ֆայրֆոքսի համար:
Տեղադրում եք ֆայրֆոքսում, հետո ֆռֆռում եք ինտերնետում ու քոնքլուժնը ձեզ ցույց կտա նմանատիպ մի գրաֆ
Սա ուղղակի նրա համար, որ տեսնեք պատկերը … տեսնեք թե ով ինչպես է վերահսկում ձեր վեբ կյանքը: Իսկ քուքիների, գովազդի և մնացած ավելորդությունների դեմ պայքարելու համար կարելի է օգտագործել հետևյալ ընդլայնումը:
Մի բան էլ կա, ուրեմն եթե ձեր աշխատանքի տեղում կա ինտերնետ, ու աշխատակիցների տրաֆիկը հսկվում է, ձեզ կարող են մեղադրել աշխատանքային ժամերին ֆբ-մտնելու մեջ, նույնիսկ եթե դուք չէք մտնում ֆբ: Ինչպե՞ս է դա կատարվում: Լայքի ստեղնը, մի անմեղ ստեղն չի, այլ այֆռեյմ է, մի ամբողջ կայք այլ կայքերի մեջ, առանցին http հարցում է իրենից ներկայացնում, որը ուղղված է ֆբ.-ին: Դուք մտնում եք մի փափուկ խաղալիքների կայք : )))), այդ կայքում տեղադրված է լայքի ստեղնը, այդ կայքը կանչում է ֆբ.-ից մի այլ էջ … ու ձեր աշխատավայրում մոնիտոր անողները տեսնում են որ դուք մտել եք մի հատ փափուկ խաղալիքների էջ ու մի հատ էլ ֆեյսբուքի, վատ չի չէ ՞, ու հաշվի առնելով, որ լայքերի ստեղները համատարած են, ձեր ամեն մի մտած կայքը մի հատ էլ ֆբ.-ա ձեզ նվիրում:
Այս պրոցեսը գուցե իրականանում է ոչ բոլոր վեբ տռաֆիկի մոտնիտորինգի համակարգերում, բայց արժե սրա մասին էլ իմանալ որպես հնարավոր տարբերակ:
G+ն էլ է նույն բանը անում:
Մի այլ ծայրահեղական բան էլ պիտի առաջարկեմ որ փորձեք: Ես երբ այդպես էի անում, լրիվ նոր զգացողություններ էին առաջանում ինտերնետում ֆռֆռալիս:
Ուրեմն այսպես, պիտի աշխատեն իրար հետ AdBlock plus -ը ու ֆայրֆոքսի կարգավումների մեջ պատկերների պաումալչանիու բեռնման կարգավորումը: ԱդԲլոք պլաս-ով հանում եք լրիվ ֆլեշ բաններները, գուգլի ադ-սենսը, լայք-մայք, մյուս գովազդային համակարգերի գովազդները և այլն, իսկ ֆայրֆոքսին ասում եք, որ պատկերներ չբեռնի 🙂 , հետո կամաց կամաց սկսում եք ավելացնել միայն պատկերները այն կայքերից , որոնք հաճախակի եք մտնում , ու որոնք իրոք անհրաժեշտ են: Փոքրանում է ձեր վեբ տրաֆիկը, ինչպես նաև վեբից ձեր գլուխ մտնող ինֆորմացիոն խտությունը, որի մի զգալի մասը ուղակի թվային աղմուկ է իրենից ներկայացնում:
Սենց որ ասում եմ հաստատ չէք հավատա, բայց կոչ եմ անում փորձել: Այսպիսի վեբ ասկետիզմ …
արժի իմանալ, շնորհակալություն 🙂
Խնդրեմ