բաժին Բնապահպանություն

Ջարդ Մաշտոցի այգում

Երեկ ոստիկանները իրենց աննասունի պես են պահել փաստորեն: Ծեծ ու ջարդ, ձերբակալություն ու այդպիսի բաներ …  Փաստորեն ինչքան վտանգ են զգում Մաշտոցի այգու պահապաններից, ովքեր ևս մի հատ բարոյական հաղթանակ տարան: Հավատում եմ, որ բարոյականը կդառնա իրական հաղթանակ:

Միայն մի բան պարզ չէղավ ինձ համար: Ինչպես եղա՞վ, որ ընտրությունների հենց նախաշեմին կատարվեց այս այլանդակությունը: Ջարդի տարբերակի քննարկումների ժամանակ բոլորի կարծիքը այն էր, որ ջարդ եթե լինի էլ, ապա միայն ընտրություններց հետո: Ու դա շատ տրամաբանական էր: Սակայն ի՞նչ է փոխվել … Ի՞նչ է կատարվել, որ իշխանությունները գնացին այս քայլին …

Բոլոր տուժածներին առողջություն եմ մաղթում, ու ոգի:

Դե ես էլ, ու համոզված եմ, որ իմ պես բազմաթիվ ոչ շատ ակտիվ համախոհներ, մեր ուժերի չափով ձեզ կաջակցենք:

Առողջ եղեք ու ուժեղ …

Երեկ երեկոյան երբ իմացա այլանդակությունների մասին, ուզում էի գրել, թե ինչո՞վ օգնենք բացի լայք ու շեյր անելուց, բայց չգրեցի, գիտեմ որ ֆբ.-ում համայնքը նորմալ աշխատում է, ու ցանկացած բան որ պետք լինի կգրվի խմբում ու կիմանամ:

Ու իմ ընթերցողներ, դուք էլ փորձեք ուշադիր լինել խմբի կյանքին, որովհետև հնարավոր է , որ դուք էլ ձեր գուցե և փոքր, սակայն անհրաժեշտ ներդրումը կարողանաք ունենալ այս պայքարի մեջ:

Ու սա արդեն շատ վաղուց դուրս է եկել զուտ բնապահպանական խնդիրների շրջանակից, սա քաղաքացիական հանրության ձևավորման գործընթաց է: Իսկ քաղաքացիական շարժումները վարակիչ հատկություն ունեն …