Էնքան հոգնած եմ երեկվա ընտրություններց հետո, որ էլ չասելու: Արդեն երկրորդ օրն է ինչ արթուն եմ: Դրա համար շատ չէմ գրի, չնայած շատ բան կա ասելու, դրա մասին հետո, առանձին: Ահագին տպավորություններ ունեմ, որոնց մասին կուզեմ կիսվել:
Միայն մի բան, Վանաձոր քաղաքում կատարվեց այն, ինչի մասին ես մի անգամ ասել եմ, թե սրանց ինչպես պետք է հաղթել՝ բացահայտ առավելությամբ: Ու Դալլաքյանին ոչինչ չօգնեց, ոչ փող բաժանելը, ոչ վարչական ռեսուրսները ու ոչ էլ մի այլ բան: Դալլաքյանին փռել ենք արևի տակ չորանալու: Ու դեռ երկար կչորանա մինչև հասկանա թե ինչ է կատարվել: Ու հա, գեղը կանգնեց, ու գերանը ոչ թե կոտրեց, այլ փշուր-փշուր արավ ու ցրիվ տվեց …
Մի բանի վրա եմ ուզում ուշադրություն դաձնեք: Մինչև ընտրությունները դրա մասին չէմ գրել: Որպիսի հաղթական ընտրություններից հետո հանգիստ ասեմ: Ինչ որ մանր ինտրիգներով զբաղվող մարդիկ հիմարություններ էին տարածում, թե ՝
մեկ Էդմոնը Թորոսյանի ձայներն էր եկել փախցնելու, մեկ Աշոտ Մանուկյանի, հետո մեկ այլ թեկնածուի: Էդմոնը մեկ հանրապետական էր, հետո ՀԱԿ-ական, հետո էլ չգիտեմ ինչական: Հիմա տեսա՞ք, չմոներ, որ Էդմոնը ու իր թիմը եկել էին միայն հաղթելու համար, ու ոչ մեկի ձայնը մյուսից մեկ այլ երրորդի համար փախցնելու կարիք չունեին: Ձայները մարդիկ սեփական ազատ կամքով տվեցին Էդմոնին:
Ու մի բան հասկացա, «ձայն փախցնելը» քաղաքական կեղծ կատեգորիա է , այդպիսի բան չկա, դա ուրեմն քո ձայնը չի եղել իսկզբանե, հորդ տնից չէս բերել: Մարդիկ ազատ են այն տալու այն մարդուն ում հավատում են:
Ձայն փախցնելու լացուկոծը նույնպես թուլության արդյունք է, մի երկու ձայնի տարբերությամբ կրել-կրվելու, ու բացարձակ առավելության բացակայության:
Եթե վերը դրված լինքը ձեզ չգրավեց, ահա նորից եմ դնում, գնացեք կարդացեք բացահայտ առավելության մասին
Հիմա ի՞”նչ, այն, որ սա մի այնպիսի նախադեպ էր, որով պիտի շատերը ոգեշնչվեն: Ցանկացած ընտրատարածքում կա մի խելացի տղա (անկուսակցական), ով ունի լավ ընկերներ, մեծ շրջապատ, ովքեր կարող են կազմել թիմ ու պայքարել նույն ձևով իրենց ընտրատարածքի մանր ու խոշոր ֆեոդալիկների դեմ: Բայց սա մնաց մյուս ընտրությունների համար, արդեն կա նախադեպ, իմացե՛ք, որ դա հնարավոր է:
Դեռևս այսքանը, շարունակելի …
հիանալի է ։Ճ
կիսում եմ ուրախությունդ ։Ճ
ինձ թվում է այդպես պետք է լիներ հենց Վանաձորում։ ։Ճ
ամեն դեպքում, հուսով եմ այս դեպքը նախադեպ կդարնա, ու այլ քաղաքներում նույնպես արդար եւ ազնիվ ընտրությունները կկայանան։ ։Ճ
Հա, Նորայր ջան ապրես, ես էլ հույս ունեմ , որ մարդիկ կոգեշնչվեն ու այլ տեղամասերում նույնպես նման հաղթանակներ կլինեն: