բաժին Կինոարվեստ

բժիշկ Հաուս, ուղեղը ձեռքին

բժիշկ Հաուս, ուղեղը ձեռքին

Սկսեցի նայել այս սերիալը, շատ էին ասել, գրել, որ արժեքավոր է ու հետաքրքիր է, ես էլ վերջը որոշեցի նայեմ:

Իրոք հետաքրքիր է, նույնիսկ շատ հետաքրքիր: Մի 5-6 սերիա եմ դեռ նայել, բայց աչքիս էս խմորը դեռ շատ ջուր կքաշի: Ինչ ունեմ ասելու արդեն՝

1. Բժշկությունը հեքիմություն չի, ու դիագնոզ դնելը շատ դժվար բան է իրականում, որովհետև պահանջում է լուրջ հետազոտություն, ու ըստ ֆիլմի նույնիսկ ուժեղ բժիշկները շատ ջանք պիտի թափեն ճշգրիտ դիագնոզ դնելու համար: Մի պարզ պատճառուվ օրգանիզմը բազմաթիվ (անվե՞րջ) փոփոխականներով ոչ գծային հավասարումների համակարգ է: Իսկ այսպիսի համակարգերը ոչ բոլորը ունեն ընդհանուր լուծում:
Էլ ի՞նչ ասենք թույլիկ բժիշկների մասին:

2. Չեմ ուզում ասել որ հեքիմությունը անօգուտ է, ինքս եմ զգացել դրա ազդեցությունը, բայց հիմա դիֆերենցյալ ու անալիտիկ մոտեցումների դարաշրջան է, ի հակադրություն օրինակ չինական դասական բժշկության կամ այուրվեդիկ բժշկության, որոնք ինտեգրալ ու սինթետիկ գաղափարախոսություն են դավանում: Ինչևէ ,սրա մասին ես չի որ պիտի խոսեմ:

3. Լինում է այնպես, որ հենց բուժման ընթացքում հայտնաբերվում են նոր երևույթներ, որոնք թաքնված էին ու որոնք հենց սկզբից «ճիշտ» ճանապարհով գնալու դեպքում չէին երևա: Այսինք դիագնոզ դնելու ու բուժման ընթացքը մոլորություններով անցնելու ճանապարհ է:

4. Մի բան կա ֆիլմում, որին միանշանսկ վերաբերմունք չեմ կարողանում ունենալ: Դիալոգների մեջ չափից շատ բժշկական տերմիններ են օգտագործվում: Մի կողմից դա լավ է, հետաքրքրություն կարող է առաջացնել (իմ մոտ չէ, ես արդեն ծեր ու ալարկոտ մարդ եմ այդպիսի բաների համար : ) , ու ստիպել քրքրել, սովորել ու հասկանալ բժշկական այդ հասկացությունները: Իսկ մյուս կողմից դա դժվարեցնում է դիտումը:

5. Օկկամի բրիտվա, Պլատոնի մեթոդ ու այսպիսի կայֆերը դեռ մտածում եմ կշարունակվեն, հրաշալի է …

6. Արևմտյան հիվանդանոցում աղիների աշխատանքի կարգավորման համար օրեկան երկու սիգարետ ծխել կարող էր առաջարկել միայն խելագարը: Ինչպես խոսում էին կարբյան ծովի տղեքը

— Դու կամ խելագար ես, կամ հանճար
— Դրանք նույն էության տարբեր ծայրահեղություններն են:

7. Եթե համեմատեմ «Խաբիր ինձ»-ի հետ, իմ անձնական առաջնայնությունը դեռևս կտամ երկրորդին: Երևի որովհետև այն, ինչ կատարվում է մարդու ուղեղում ինձ ավելի է հետաքրքրում, քան այն ինչ կատարվում է մարդու մարմնում: Բայց ասեմ, որ ուղեղում կատարվող բաները ամենավերջին դերը չեն խաղում նաև «Բժիշկ Հաուս» ֆիլմում:

8. Նաև Հաուսի կերպարը գրավում է նրանով, որ նա չի վախենում վատ մարդ երևալուց: Դա շատ կարևոր է: Այս մասին դեռ կգրեմ բազմազանության մասին խոստացածս փոստում:

12 մեկնաբանություն

  1. խիստ մասնագիտական տերմիններին սովորում ես, հետո արդեն էնպես ա ստացվում, որ ինչ-որ ախտանշաններ իրար հետ համադրելիս փորձում ես ինքդ դիագնոզը դնել։Ճ

    իսկ խաբիր ինձի ու մարդու ուղեղի մասին, ասեմ, որ բացի բժշկությունից էդտեղ կարեւոր են փոխհարաբերությունները, մարդկանց արարքների մոտիվները, համոզմունքներն ու նման բաները, որոնց միջոցով էլ մարդու գլխում կատարվող բաների մասին խոսվում ա։

    էնպես որ արժի նայել, հատկապես որ որպես կերպար բազմակողմանի զարգացած են ստեղծել իրեն, տարբեր բաներ կարելի ա իմանալ ձեռքի հետ։ ու որ ճիշտն ասեմ, էսքան թիվի շոու եմ նայում, ամենառացիոնալ ու ճիշտ մտածող կերպարն ա եղել։

    էդպես։ հույս ունեմ դեռ կկարդամ իր մասին գրառումներ։Ճ

  2. վերջում պարզվումա, որ Հաուսի ընկերը չարոչակ ռակ ա, հաուսը դասավորեց մթոմ ինքը պաժառում մեռել ա, ու ֆսյո…. մի տեսակ լավ եմ զգում ինձ որ վերջը պատմում եմ 😀

    • դե դա ոչինչ, սերիալի վերջըս որնա՞, կարևորը ընթացքնա :Դ:Դ:Դ, տակ չտո անիմաստ տեղը մի ուրախացի, բան չէս փչացրել

  3. ես էլ դեռ, քո չափ եմ նայել ու լռվել մի քանի ամիս առաջ ու դեռ ցանկություն չկա շարունակելու: Խանգարեց կերպարի միանձնյա դոմինանտությունը, էն, որ մյուս բոլոր կերպարները շատ մշակված չեն, հետաքրքիր չեն, ի սկզբանե ֆոնային նշանակություն ունեն:

    Հաուսի կերպարը շատ ուժեղն ա, շատ լավը:

    4-րդ կետի տակ ստորագրում եմ:

    Մեկ էլ խանգարեց սխեման, որ նայածս բոլոր սերիաներում նույնն էր, ու արդեն երկրորդից՝ կանխատեսելի:

    • Կա տենց բան, որ Հաուսը դոմինանտ է, իսկ մյուսները թույլիկ չմշակված կերպարներ են:

  4. Ջաաաաաաան, շատ կայֆ սերիալ ա… ես արդեն 4-րդ եթերաշրջանին եմ անցել. նենց ա կտրել, որ անգամ ֆբ չեմ մտնում :ՃՃՃ
    Սերիաների կանխատեսելիությունից ինձ թվում ա չէր լինի խուսափել… առօրյա է ներկայացնում… համ էլ մենք մի քանի սերիա միանգամից ենք նայում դրա համար էլ տենց ա թվում… :Ճ Մեկ էլ մի բան չի դզում, որ սաղ հիվանդները պարտադիր մի կամ մի քանի անգամ սրտի նոպա, կամ տարօրինակ ձեւի արյունահոսություն են ունենում… եսիմ, չեմ կարծում, որ բոլոր հիվանդները իրականում տենց էլ լինում են…
    Դե հաճելի դիտում եմ ցանկանում Արտակ ջան քեզ եւ բոլոր քոմենթող հետաքրքրված մարդկանց… Էս նայեմ ու անցնեմ Դեկստերին…

      • Էլի Հաուսի վարիանտ սերիալ ա, մի հատ կրիմինալիստ փորձագետի մասին… դա էլ հանցագործների ա սպանում…
        Ոնց-որ Հաուսն ա շատ ժամանակ ուղղակի դեմքին նայելով դիագնոզն ասում, դա էլ արյանը նայելով, ասում ա, թե ինչով են սպանել, ոնց են սպանել, երբ են սպանել ու տենց… գժական սերիալ ա էլի…

  5. Իսկ Դեքստերը երրորդ սերիայից կախվածություն առաջացրեց:) Շատ սիրեցի, լավն ա.. Դեքստերից հետո էր էլի, որ Հաուսն էլ չնայվեց.. 🙂

Մեկնաբանությունները փակված են