in Գիտություն, Փիլիսոփայական

ՖԲ-ու մի քննարկում կար, մոտավորապես այսպիսի. -Ինչպե՞ս կարող էր հայ ազգը չունենալ նախամաշտոցյան գիր , եթե ուներ դպրության աստված: հետո պարզում էին Տիր-ի ով լինելը, գրի աստվա՞ծ էր, թե՞ Արամազդի քարտուղարը, թե մեկ այլ բան, այս մասը անցնենք, ինձ հետաքրքիր չի: Հետո եկավ ձյաձ Կարլ Փոփփերը ու մի այսպիսի բան. եթե չկա մի բանի գիտական ապացույց ապա. ոչ գիտական պնդում: «այդ բանը գոյություն ունի» գիտական պնդում: «այդ բանը գոյություն չունի» առաջինի հետ ամեն ինչ նորմալ է, իսկ երկրորդը շատ տարօրինակ է: Ես այսպիսի բան էի պատկերացնում գիտական պնդում «ապացուցված է անհնարինությունը» սա իրոք գիտական պնդում կլիներ, սակայն հումանիտար աշխարհում որտեղի՞ց այսպիսի պնդում լինի : Ու հետո «եթե չէնք գտել, ապա չկա»-ն գիտական պնդում համարելով, բոլոր դեռևս փնտրողներին միանգամից լուսանցքից դուրս ենք գցում:  Հայտարարելով ոչգիտական: Պոպպերի պես մեծ մի այլ գիտության փիլիսոփա, Կունը, իր «Գիտական հեղափոխությունների կառուցվածքը» գրքում շատ հետաքրքիր բաներ է պատմում: «Գիտական կլանների» մասին, որ գիտության մեջ նորը առաջ չի գնում, եթե իշխող «կլանը» չհամաձայնվի նոր պնդումների, տեսությունների և փաստերի հետ:  Դա հոգեբանություն է, եթե դու մի պարադիգմի կրող ես , հազար անգամ էլ այլ պարադիգմիում գոյություն ունեցող փաստ , փորձ ու հաշվարկ կոխեն աչքդ, դժվարությամբ պիտի ընդունես, նույնիսկ ընդունելուն չի էլ հասնում բանը, ուղղակի մերժվում է: Սա հոգեբանական կողմն է, ստերեոտիպը դժար է կոտրվում, նույնիսկ գիտական ստերեոտիպը: Բայց այստեղ մի այլ կողմ էլ կա, «քաղաքական»: Կլանները «ավելի խելացի» լինելու մենաշնորհը ոչ մեկին չեն ուզում հանձնել: Ու սա իր հերթին ուժեղացնում է ստերեոտիպը ու չընդունելը, նույնիկս չխորանալը:  Ու դա բնական գիտությունների մեջ կա նույնիսկ, նրա պատմած պատմությունների մեծ մասը ֆիզիկայի պատմությանն են վերաբերվում: Թվում էր թե բնագիտա-ճշգրիտ գիտությունների մեջ դա ամենից հեշտ է: Փորձ, բանաձևեր ու այդպես … Նո նի տուտը բիլը: Էլ ի՞նչ ասեմ հումանիտար գիտությունների մասին: Մի գիրք եմ կարդում հիմա Ջորջ Սորոս «Համաշխարհային կապիտալիզմի ճգնաժամը»: Այնպիսի տպավորություն ունեմ կարծես կամ կարդացել եմ նախկինում, կամ էլ ես եմ գրել այդ գիրքը, որնցոր ուղեղիցս քերած լինեն շատ մտքեր: Ընդհանուր առմամբ փիլիսոփայական գիրք է, տեղ տեղ տնտեսագիտական շեղումներով: Ի՞նչ էի ասում, հա՛ հիշեցի: Ուրեմն Սորոսը զարգացնելով Պոպպերի որոշ գաղափարներ առաջարկում է «անդրադարձում» հասկացողությունը: Կարճ եթե ասեմ իմաստը այն է, որ եթե դու որևէ հումանիտար տեսություն և գաղափար ես առաջադրում որևէ հասարակական երևույթի մասին դու դրանով փոխում ես այդ երևույթը (ոչ մի քվանտային բան չի՞ հիշեցնում: ) : Այսինքն հումանիտար մաքուր տեսություն չկա, տեսությունը անդրադառնում է իրականությունից, այն փոխելով, ու որոշ ժամանակ հետո կարող ես դեն նետել տեսությունը, որովհետև տեսության ազդեցության տակ իրականությունը փոխվել է: Դա ընդամենը աշխատանքային հիպոթեզ էր: Սա ևս ավելանում է վերը նշված երկու խանգարող բաներին ՝ ստերեոտիպներին ու «քաղաքականությանը»: Եվս մի բան էլ կա խանգարող՝ քաղաքականությունը, այս անգամ առանց չակերտների: Պատմությունից մի քանի օրինակ, որոնց վրա վերջերս շատ եմ մտածել: 1. Վանդալներ. անունը ածական է դարձել, ու բացասական ածական: Վանդալները քանդող ջարդող մարդիկ են եղել, գերեզմաններ պղծող ու մշակույթը ոչնչաչնող, պանկերից բեթար են եղել: Այսպես ենք մենք պատկերացնում սա: Վերջերս Վիասաթով մի հաղորդում էին ցույց տալիս: Ուրեմն աֆրիկայում վանդալների պետության տարածքներն էին պեղում, վանդալների հետքերը գտնում ու վերջը գտան, որ սրանք էստետներ են եղել, թատրոն ու պոեզիա են ունեցել , ու ոչ մի վայրի ժողովուրդ էլ չեն եղել: Բացատրությու՞ն … Շատ պարզ է, վանդալները քրիսոնյա են եղել, բայց մեր իմացած քրիստոնեությունից չէ, արիոսական են եղել ու հռոմի եկեղեցին մի 1500 տարով սրանց երեսը սևացրել է: Քաղաքականությու՞ն, իհարկե: Ու պատմագիտությունը այդ ազդեցության տակ է եղել երկար ժամանակ: Ու պարզ չեր դուրս կգա՞ր, եթե պատահական հայտնագործությունները չլինեին: 2. Աթիլլա և հոներ, հոների մասին էլի վերջին հետազոտությունները (բրիտանացի գիտնականները հայտնաբերել են : ), բացահայտել են մի փաստ, որ սրանք ազգություն չէն եղել, այլ վարձու զինվորներից կազմված կորպորացիա: Ես այլ կերպ գիտեի, համոզված եմ , որ նույն ձև շատերն են պատկերացնում: Աղբյուրը նույն Վիասաթի մեկ այլ հաղորդում է: Հոների մասին գրեցի որպես օրինակ, մտքերիս հետագա շարադրանքի համար պատմական օրինակ ունենալու համար: Զադոռնովը մի շատ հետաքրքիր հոդվածաշար ունի, ռուսական այլընտրանքային պատմության  մի տարբերակ: Ամենահետաքրիրը այն մասն է, որ ըստ Կառամզինի, սլավոնական ցեղերը, չկարողանալով ինքնակազմակերպվել ( !!! ), կանչում են ինչ որ վայրագ-վարյագ Ռյուրիկի, որը իր խմբով գալիս է, ու ստեղծում ռուսական պետությունը: Զադոռնեվը փորձում է հիմնավորել, ու ասեմ , որ բավականին հաջող ձևով, որ վարյագները նույնպես եղել են ոչ թե ազգություն, այլ ռազմական կորպորացիա, վարձու բանակ, միաժամանակ ավազակախմբին շատ նման վարվելաձևով, նու երբ վարձող չի եղել կողքի պետություններն են թալանել: Զադոռնովը Ռյուրիկին հայտարարում է սլավոն,  ու քիչ չի, նաև  քրմի թոռ, գտնում է կապեր լեգենդներից ու առասպելներից, նաև այլ աղբյուրներից ու ցույց է տալիս , որ ոչ թե այլ ազգից են մարդ կանչել, այլ հենց իրենց ցեղից … Ես չգիտեմ ինչպես է եղել իրականում, սակայն այլ ազգից իշխան կանչելը , ասելով որ մենք ինքներս չենք կարողանում, ինձ համար միշտ կասկածելի է եղել: Մի խոսքով: Հա, ու ամենակարևորը Զադոռնովը ասում է, որ ռուսական պատմության ժամանակակից մեկնաբանությունը ռուսաստանի գիտական շրջանակներում դարերով ազգությամբ գերմանացի գիտնականների քաղաքական ազդեցության հետևանքն է: Ինչևէ … Կունն էլ էր նման բան ասում: Բժիշկ Հաուսն էլ ասում է, որ բոլորը ստում են, իսկ Լայթմանը ասում է, որ անընդհատ են ստում :Ճ Եթե դեռ ինձ հետ էք անցնենք առաջ: Ուրեմն նոր գիտական տեսակետներին փաստորեն խանգարում են՝

  • Ստերեոտիպները
  • «Քաղաքականությունը»
  • Անդրադարձումը
  • Քաղաքականությունը

սրանք բավարան են, որ ինձ համար գիտական համարվի հետևյալը. եթե չկա մի բանի գիտական ապացույց  և գոյության անհնարինությունը չի ապացուցվել ապա ոչ գիտական պնդում: «այդպիսի բան կա» գիտական պնդում: «մենք չգիտենք դեռևս» դա նույն ծրագրավորման մեջ եղած NULL-ն է Որը իմիջիայլոց հաճախակի հանդիպում է նաև արևելյան պարադոքսալ տրամաբանության մեջ: Արիստոտել ձյան ասում է դու ձի ես կամ ձի չէս եթե դու ձի ես, ապա դու չես կարող չձի լինել եթե դու չձի ես, ապա դու չես կարող ձի չլինել իսկ ասենք Չուանցզի ձյան ասում է եթե դու ձի չես, դու կարող ես լինել կամ ձի կամ էլ մեկ այլ բան, որը մենք չգիտենք: Այո էլի NULL … Արևմուտքում էլ կան այսպիսի մոտեցումներ, որոնք սակայն դժվարությամբ են մարսվում, չնայած ընդունվում են այլընտրանքի բացակայության պատճառով: 1. Մասնիկը չի կարող ալիք լինել և հակառակը, բնության մեջ ամեն բան կամ մասնիկային է կամ էլ ալիքային: Ու եղիցի լույս, ու լույսի ալիքա-մասնիկային դուալիզմը: Դու կամ մասնիկ ես կամ ալիք: Կամ էլ մի այլ բան, որը մենք չգիտենք: 2. Ամբիվալենտություն, հոգեբանության մեջ, երբ մարդը կարող է մի մակարդակի վրա սիրել մեկին, իսկ մի այլ մակարդակի վրա ատել, և ձգտել մեկին և վանվել նրանից: Իսկ եթե երկու մակարդակն էլ գիտակցված են, կներեք բայց քաքը դուրս է գալիս: Հիմա այդ զգացմունքը ի՞նչ զգացմունք է: Դա և ձգտում է և վանողություն, կամ էլ մի այլ բան է, որը կախված պայմաններից իրեն կամ այսպես է դրսեվորում կամ էլ այնպես: Ճիշտ լույսի ու մատերիայի պես, մեկ ալիք է , մեկ մասնիկ: Ժողովուրդ, մեզ ուղղակի անհրաժեշտ է հաճախակի ասել որ մենք չգիտենք: ՀԳ: Սորոսին դեռ կանդրադառնամ մի փոստով, մի լավ մեջբերումների ծաղկաքաղ ունեմ արած , ու դեռ չեմ ավարտել կարդալը: Առավել ևս, որ «մենք չգիտենք»-ի հետ կապված է նաև նրա բաց հասարակության գաղափարը: ՀԳ2: Ինչ մնում է Զադոռնովին, նրա գրածները իր ներկայացումների պես են, չես հասկանում թե ասածի որ մասն էր լուրջ, իսկ որ մասը կատակ: Ու հետաքրքիրը այն է, որ այդ կիսահետազոտություն կիսագեղարվեստական պատմությունից Զադոռնովը գեղարվեստական  ֆիլմ է սարքելու: Բա … Այստեղ երևում թե ինչ կապ ունի «Մենք չգիտենք»-ը արվեստի հետ:

  1. “Ժողովուրդ, մեզ ուղղակի անհրաժեշտ է հաճախակի ասել որ մենք չգիտենք:” հրաշալի խորհուրդ, բայց խանգարող բաներ կան` մենք ուզում ենք անպայման մի բան իմանալ տվյալ թեմայի մասին, անորոշությունը միշտ տանում ա լարման, իսկ լարումը օրգանիզմի համար բացասական ա, ու ինքը ձգտում ա դրանից ազատվել, նույնիսկ ժամանակավոր /մինչև ինֆո գտնելը/ էդ ստատուսի հետ համաձայն չի
    գրեցի ու զգացի, որ կարողա նկատի ունեիր ուղղակի ասել? թե նաև ընդունել?

      • եթե ասում ենք , որ եթե չենք գտել ուրեմն չկա, դա ըսկի ժամանակավոր լուծում էլ չի, դա հավերժ չլուծում ա :Ճ, կամ պիտի ապացուցվի գոյությունը, կան գոյության անհնարինությունը, քանի դեռ սրանցից մեկը չի եղել պետք է ասել ու հա նույնիսկ ընդունել որ մենք չգիտենք, ու քո ասած լարվածությունը կստիպի որ խնդիրը կամ էսկողմ լինի, կամ էլ էնկողմ, այսինքն վերջնականապես լուծվի:

  2. Իսկ գոյությունը գոյություն ունի՞…

  3. ՄԻ խելոք մարդ էսպիսի մի խոսք ասեց մի օր, որ “…վերջում, մենք պաշտպանելու ենք միայն այն ինչ սիրում ենք, սիրելու ենք միայն այն ինչ հասկանում ենք, հասկանալու ենք միայն այն ինչ սովորել ենք:” Եթե մի պահ /շեղվելով “քաղաքական ստերեոտիպների անդրադարձումից/ ընդունենք սա, ապա սովորելով/տվյալ դեպքում կարելի փոխարինել “ուսումնասիրել” բայով/ շատ բաներ կարելի է հասկանալ բազմաթիվ չգիտեմների բուն կամ գոնե մոտավոր լուծումներ /հետո պաշտպանել,տեր կանգնել/:
    ՉԳԻՏԵՄ, էդ չգիտեմ ասելը , մարդ ես, բա որ խասյաթ դառնա.. 🙂

    • հա ճիշտ ես,
      իմ մեղավորությունն ա , սա գիտոթյան մասին էր ընդանհրապես, ոչ թե առանձին մարդու իմանալ չիմանալու կամ սովորել չսովորելու հարց, չի կարելի սովորել այն ինչը դեռևս ոչ ոք չգիտի 🙂
      իսկ փորձել հասկանալ, հետազոտել ու դրանով մի օր գտնել գաղտնիքի պատասխանը, դա հա , դա լրիվ ճիշտ մոտեցում է, ու թող դա խասյաթ դառնա:

      Համ էլ շնորհավորում եմ , իմ բլոգում առաջին մեկանաբանության կապակցությամբ 🙂

  4. ապրես 🙂 երբևէ, որևէ բլոգում ամենաամենաառաջին մեկնաբանության համար 🙂
    չգիտեմ ինչ վարակ :Ճ

Comments are closed.