Էլի հայերը

arevelk.info-ից

Իրանում կինոարվեստի հիմնադրման օրվանից մինչ այսօր հայերն ազդեցիկ դեր են ունեցել այդ ոլորտի զարգացման գործում:
Իրանական կայքը ներկայացնում է բազմաթիվ այն հայ ռեժիսորներին, դերասաններին և նկարիչներին, ովքեր մեծ ավանդ են ունեցել իրանական կինոյի զարգացման գործում: Մասնավորապես, Իրանի առաջին կինոթատրոններից շատերը` ինչպիսիք են «Դիանա», «Մետրոպոլ» կինոթատրոնները, նախագծվել են Վարդան Հովհաննիսյանի կողմից: Նկարչության բնագավառում լուրջ աշխատանքներ են կատարել Միշա Գիրագոսյանն ու Հայկ Օջաղյանը: Իրանի առաջին կինոստուդիաների` «Դիանա ֆիլմ», «Սանասար Խաչատուրյան», «Սիմիք Կոնստանտին», «Ջանի Բաղդասարյան», «Վահան Թերփանչյան» և «Ժորժ Վաեզյան» հիմնադիրները նույնպես հայեր են եղել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>