Հա , էտա հասանք դռուիդներին …
դռուիդների մասին, ոչ մի հետաքրքիր բան, ավելի ճիշտ գրեթե ոչ մի նորություն …
Հետաքրքիր միտք 5:
այստեղ միայն հետաքրքիր էր «բառդ» բառի առաջացումը, «բառդ»-ը դռուիդի մի մասնագիտացաված տեսակ էր, որը զբաղվում էր երգեցողությամբ և լեգենդներ պատմելով ….
Հետագայում երբ արդեն քրիստոնեությունը լայն տարածում էր գտել կելտերի մոտ, բառդերը ավելի առանձնացան և հիմնեցին բառդերի միություն: Ըստ լեգենդի այդ միության հիմնադիրը Մեռլինն էր, հա, հա հենց այն Մեռլինը , որը անըդհատ ներկա է Արթուր Թագավորի, Լոնսելոտի, Կլոր Սեղանի Ասպետների և Գռաալի Շրջանի մյուս հերոսապատումների մեջ: Բառդերի միությունն էլ մի տեսակ գաղտնի միություն էր,
որը ներկայացուցիչներ ուներ գրեթե բոլոր իշխանական տոհմերի պալատներում: Մոռացա ասեմ, որ բառդերի միությունը իռլանդական ծագում ուներ: Սրանք խորհրդատուի ու ոգեշնչողի դեր էին խաղում արքունիքներում ու պալատներում: Բա չէ, մեր ժամանակակից պալատական կամակատար ռոքերիկների նման …
Պաղեստին … Ինչ կարելի է ասել սրա մասին … Դե փարիսեցինեիր ու սադուկեցիների մասին Աստվածաշնչում կիլոով կա գրած, բայց մի այլ ավելի կարևոր խմբի մասին բան չկա գրած, Շուստերի ժամանակ էլ դեռ Մեռյալ Ծովի Մագաղաթները(Կումրանի ձեռագրեր) հայտնաբերված չէին, մի խոսքով , մի քիչ գրել ա մարդը Եսսեյների մասին: Գրել ա որ … ա լավ է՜ ոչ մի հետաքրքիր բան չի գրել:
Մեռյալ Ծովի Մագաղաթները մասին կարելի է կարդալ այստեղ , չվախենաք, էջի ենքոդինքը Cyrillic (Windows) – ա:
Մենակ մի կարևոր բան Շուստերը ասում ա , որ Իոսիֆ Ֆլավին եսսեյ ա եղել: Իմ կողմից էլ ավելացնեմ, որ Հովհանես Մկրտիչը գրեթե համոզված եմ , որ եսսեյ ա եղել: Չնայած երևի ինչ որ մի տեղ էլ դրա մասին գրված կլինի: Եսսեյների մասին կարող էք կարդալ այստեղ (ռուսերեն) : Սրանք պաղեստինի միակ իրոք գաղտնի միությունն են եղել Քրիստոսի ժամանակ: Հետագայում ձուլվել են քրիսոնյաների համայնքների հետ և որպես առանձին համայնք վերացել:
Հռոմ (անկման դարաշրջան)
Ուրեմն հռոմեացիները աշխատող, հայրենասեր և ուժեղ ժողովրդից կամաց կամաց վերածվում են հղփացած, վավաշոտ, թուլամորթ, ամեն ինչի ընդունակ մարդկանց: Հռոմը հասնելով իր զարգացման գագաթնակետին և դառնալով աշխարհի կենտրոնը, սկսում է այլասերվել, ու ինչպես ասում է Շուստերը «Որդիները այլևս չէն ոգեշնչվում հայրերի դավանած արժեքներով»: Բուն հռոմեկան կրոնը գնալով թուլացնում է իր դիրքերը, իսկ գրավված բոլոր ժողովուրդների հավատալիքները կամաց – կամաց ներթափանցում են հռոմ:
Սրանցից երկուսի մասին է խոսում Շուստերը: Առաջինը արևելքից եկած Կիբելլայի միստերիան է, որը ինձ չհետաքրքրեց: Իսկ երկրորդը Միտրաիզմն է, որը նույնպես ներթափանցում է արևելքից, իսկ ավելի ճիշտ Պարսկաստանից: Միտրան արևային աստվածություն է, որի պաշտամունքը Պարսկաստանում վերելք է ապրում Քսերոքսի ժամանակ:
Հետաքրքիր միտք 6:
Շուստերը ասում է, որ միտրայականության որոշ ծեսեր ձևափոխված կերպով իրականացվում են մինչև հիմա հայկական եկեղեցում: Ցավոք այսքանը, ոչ մի խոսք ավել: Եթե ունեք ինֆորմացիա կամ ինչ որ մտքեր այս կապակցությամբ, խնդրում եմ գրեք քոմենթներում: Սա ինձ շատ հետաքրքիր է:
Վաայ, մոռացա, գնոստիկները …
Գնոստիկները հռոմեական ամբողջ կայսրության տարածքով մեկ տարածված քրիստոնեական(նաև ոչ քրիստոնեական) խմբեր էին, որոնք ի հակադրություն ավանդական քրիոտոնեության իրենց փրկության ճանապարհը տեսնում էին ոչ թե հավատքի մեջ, այլ գիտության: Գնոստիկ բառը հենց առաջացել է գնոզիս բառից , որը և նշանակում է գիտություն, գիտելիք:
Այս կոնսպեկտի մյուս մասերը
|
||
---|---|---|