in Թուք ու Մուր

Ռոքն ընդդեմ ռոքի

Մի հատ միջոցառման ռաստ եկա ֆեյսբուքում, մի հատ լսեք անունը
«Հայկական Ռոք Ասոցիացիայի Հիմնադիր Փառատոն»
համերգի աֆիշնե էլ սա յա

Ոնցվոր ռոքի նախարարության դռան ցուցանակ լինի, Հայաստանի Հանրապետության զինանշանն էլ վրեն: Ու ի՞նչ, ստեղծեցիք հա՞: Ինչի՞ համար: Ռոք օլիգարխիա է՞ք ստեղծում, թե կառավարական տարբեր տիպի ակցիաներ իրականացնելու հնարավորություն:Դ:Դ:Դ :  Որ մի երկու չինքնահաստատաված թոզոտ հայվանները կառավարության քամակը մտնելով ինքնահաստատվե՞ն: Ի՞նչ պտի անեք, համերգնե՞ր «ռոքը հանուն հդմ-ի», «ռոքը ի պաշտպանությքւն ՀՀԿ-ի», «ռոքը ընդդեմ էմոների աղավաղված ուսմունքի » ռոքը հանուն …, ռոքը ընդդեմ … ու կարաք թաղեք ձեզ որպես ռոք  ու անեք «ռոքը ընդդեմ ռոքի» համերգ, կամ «հայկական ռոքի վերջին փառատոնը»: Ռոք ասոցիացիան ռոքի մահն ա … :
Մարդ կար ասում էր հայկական ռոքը չծնված մահացավ: Մարդ կար ասում էր վիժեց …
Միջոցառման քոմենթներում ցնծության ձայներ էին հնչում … համերգներ կկազմակերպվեն ,միջազգային շփումներին կնպաստեն …ինչէ՞ մինչև հիմա չկային համերգներ, կամ էտ ո՞ր մի հայտնի ռոք խումբն ա ազգային ասոցիացիայի հաշվին հայտնի դարձել : Կամ ի՞նչ ինդուստիա , ինչ բան խելքներդ լրիվ թրցրել է՞՜ք …

«ԼԱՎԱԳՈՒՅՆ ԽՄԲԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ»
Էտ որ մեկդ էք ձեզ իրավունք վերապահել լավագույն խմբերի ընտրության գործում, հը՞ արա՜: Իսկ որ խմբերը էտ ցուցակում չէն դրանք տուվթա խմբեր են, հա՞, շատ էք ուռել մի տեսակ …
Աաաա, մոռացա , բա ովա՞ նախագահը ասոցիացիացիացաիացաիայի, հը՞ ….

Էս սաղ մի պատճառով եմ գրել, որ ռոքը պետք չի զարգացնել, ռոքը կզարգանա ինքուրույն էնքանով, ինչքանով իրա հաքովա ուժն ա, ինչքանով կկարողանա բան ասել էս հասարակությանը, ինչքանով դրա կրողները նվիրված, անկեղծ ու իմաստուն կլնեն: Ոչ թե ասոցիացիաներ հիմնելով ու գյումրեցոնց  ասած ֆնդղ բաներով զբաղվելով : Ես թքած ունեմ «ռոքը հանուն ռոքի»-ի հոգեբանության ու դրա կրողների վրա: Եթե ռոքը արհեստականորեն պիտի զարգացվի , ավելի լավ է մեռնի այդ ռոքը, ուրեմն տվյալ ժամանակի ու տարածության կետում այն պետք չէ:  Ռոքին պետք չի փիառ ու մարկետինգ, պետական աջակցություն ու շատ փողի ներդրում, հենց էս ամենը ռոքի մահը կդառնա …  Ցանկացած պաշտոնական միջոցառմանը նվագող ռոք խմբին համարում եմ պռաշլյակ, հա՛, հա՛ պռաշլյակ,  լավ չասացի՞, նորից կրկնե՞մ   պռաշլյակ…

ՀԳ: Ցուցակում ընդգրկաված խմբերից ոչ մեկին անարժան չէմ համարում: Շատ սիրում եմ Դոգմա,  և Օքսենհեմ …, Բամբիռը  ու Ռոադ Մուվին դուրըս գալիս են, մնացածի մասին բան չէմ ասի … բայց … առանձին մարդիկ ծուղակներ են հյուսում, իսկ մյուսները ընկնում են այդ ծուղակների մեջ …
Համերգին երևի կգնամ, հատկապես Օքսենհեմ լսելու համար …

  1. Եսիմ, ես լրիվ բոյկոտ եմ հայտարարել նման բաներին:
    Հետո, հայկական ռոքին իսկապես կոնկրետ բան պետք ա՝ ձայնագրվելու ու ալբոմ թողարկելու հնարավորություն, և այլն:
    Իսկ էս էն սովետական «մոլորյալ երիտասարդությունը դարձի բերելու նախաձեռնություններն» ա հիշեցնում, որ ԿԳԲ-ն կազմակերպում ու ռոք-խմբերին ստիպում անդամակցել: Արիայի համարյա ամբողջ կազմը մտցրել էին ВИА «Поющие Сердца» կազմի մեջ:)))

  2. Հարց չկա, պետք ա ձայնագրվելու ու ալբոմ թողարկելու հնարավորություն, թող բոլոր նորմալ համաշխարհային ռոքերների նման իրնքնուրույն իրենց ճանապարհը հարթեն, ոչ թե ինչ որ մի ասոցիացիա գրողների միության պես որոշի ում ա պետք ձայնագրվել իսկ ում պետք չի, ովա իսկական իսկ ով ոչ … սա մոնոպոլիա յա,
    չնայած Рокнрол мертв а мы еше нет 🙂

Comments are closed.